Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվս մի հետընթաց ժողովրդավարությունից․ «Հրապարակ»

05/02/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հրապարակ»-ը գրում է․ Երեւանի քաղաքապետի պաշտոնն ընտրովիից նշանակովի դարձնելու գաղափարն իշխանություններին շատ է դուր եկել։ Քաղաքապետարանում վերջին օրերի պրոցեսները հուշում են, որ մոտ ապագայում օրենսդրական փոփոխություն կանեն եւ քաղաքապետի պաշտոնը կդարձնեն նշանակովի։ Սրանով է պայմանավորված այն, որ քաղաքապետարանի թափուր պաշտոնների հավակնորդներին ընտրում են ոչ թե պոտենցիալ ձայն բերողների շրջանակից, այլ ապագա քաղաքապետացու Տիգրան Ավինյանի մտերիմ-բարեկամների։ Մինչդեռ ի սկզբանե փնտրում էին ձայն բերողների, որոնք մեկ տարվա մեջ կաշխատեին, ապա կապահովեին ՔՊ-ի հաղթանակը, որ շարունակեն պաշտոնավարել։ Այս պաշտոնը նշանակովի դարձնելու առաջարկը, ըստ լուրերի, արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանն արել է Լեւոն Շիրինյանը։


Սակայն սահմանադրագետներն այս գործընթացը համարում են բարդ։ Նախ պետք է Երեւանին մարզի կարգավիճակ տան, քաղաքապետին՝ մարզպետի, որ վարչապետը նշանակի։ Նման փոփոխության համար սահմանադրական հանրաքվե պետք չէ անել, հնարավոր է խորհրդարանով անցկացնել։ Խնդրահարույցը, ըստ մեր զրուցակցի, կարող է միջազգային կառույցների արձագանքը լինել, որոնք ընտրությունների միջոցով համայնքային իշխանություն ձեւավորելու գործընթացը դիտարկում են որպես ժողովրդավարության գործիք։

Հիշեցնենք, որ 30 տարվա ընթացքում տարբեր մոտեցումներ են եղել․ մինչեւ 95-ը քաղաքապետին ընտրել է Երեւանի քաղխորհուրդը, 95-ի Սահմանադրությամբ այն դարձել է նշանակովի, իսկ 2008 թ․ «Երեւանի մասին» օրենքով դարձավ ընտրովի։ Սկզբում քաղաքապետին ընտրում էին ուղիղ․ 2009-ին առաջին ընտրված քաղաքապետը դարձավ Գագիկ Բեգլարյանը։ 2015 թ. փոփոխություններով՝ Երեւանը ճանաչվեց համայնք, եւ ընտրությունները կայանում են համամասնական ընտրակարգով՝ երեւանցիներն ընտրում են ավագանի, ավագանին՝ քաղաքապետ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ընդդիմադիրների նոր նախագիծը․ «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ է ինքնաբացարկ հայտնել Ալեն Սիմոնյանը. «Փաստ»

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կշարունակվեն, բայց Կիևը պատրաստ է դժվար փոխզիջումների. Կալլաս

02/02/2026
Նորություններ

Կրթության տեսչական մարմնինը 2025-ին ստացել է 195 դիմում-բողոք. ծանրակշիռ մասը վերաբերել է դպրոցներին. Վաղարշակ Մատիկյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւմ մտքով կանցներ, որ 7 ընկերներից 3-ը տիրադավ կդառնան

02/02/2026
Նորություններ

Քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու. Ռոման Երիցյան

02/02/2026
Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ է ինքնաբացարկ հայտնել Ալեն Սիմոնյանը. «Փաստ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական