Չորեքշաբթի, Ապրիլի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ես երբեք թույլ չեմ տա, որ որևէ մեկը փորձի կայանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաշվին». Արման Թաթոյան(տեսանյութ)

10/05/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Երբեք չի եղել, որ պատերազմական նման ծավալի իրադարձությունների ժամանակ ՄԻՊ ինստիտուտ գործի, առավել ևս, որ նման փորձ չկար: Այնպես որ, այս տարվա զեկույցը, կարծում եմ, օրինաչափ էր իր խնդիրներով: Այն նաև ամենամեծածավալն է, որովհետև իր մեջ ամփոփում է ոչ միայն Քովիդ-19 համավարակն ու պատերազմը, այլև դրանց ճյուղային հետևանքները»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Հարցին, թե ինչո՞ւ զեկույցի քննարկման ժամանակ Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ՄԻՊ աշխատանքը նսեմացնող ոչ պարկեշտ ելույթ ունեցավ, ինչին ինքը շատ կտրուկ արձագանքեց, Արման Թաթոյանը պատասխանեց, որ այդ ելույթը հայտարարվել էր՝ որպես կառավարող խմբակցության անունից ելույթ, հետևաբար՝ դա նշանակում էր, որ ինչ ելույթ էլ լիներ, դա լինելու էր կառավարող խմբակցության և քաղաքական խմբակցության ընդհանուր դիրքորոշումը:

«Ես սպասում էի այդ ելույթին, որովհետև այդ ելույթը նույն պատգամավորի կողմից եղավ նաև մեկ շաբաթ առաջ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ժամանակ: Ես այդ ժամանակ ինձ զսպեցի կամ չարձագանքեցի այն կերպ, ինչ պետք էր կամ կարող էի՝ համարելով, որ դա իմաստ չունի, որովհետև հանրությունը տեսնում է մեր աշխատանքը, և անհատ պատգամավորի ելույթին չարժեր արձագանքել: Բայց արդեն երկրորդ անգամ, պլենար նիստում քննարկման ժամանակ ես այլևս չէի կարող թողնել այդ կերպ, որովհետև այդ կառույցը պարզապես կտապալվեր, կհեղինակազրկվեր»,- ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

Նա նշեց, որ այդ ելույթը ոչ միայն իրենց կատարած հսկայածավալ աշխատանքի վերաբերյալ բացարձակ անհարգալից վերաբերմունք էր, այլև մանիպուլյատիվ, որովհետև ամբողջովին ձևախեղում էր իրենց կատարած աշխատանքը:

«ՀՀ ՄԻՊ-ի աշխատանքի լավագույն գնահատականը հանրային բարձր աջակցությունն է: Բացի դրանից, միջազգային նոր զեկույցներով մեր աշխատանքը կրկին ճանաչվել է՝ որպես լավագույն փորձ: Եթե ես չարձագանքեի, դա նշանակում էր, որ, այո, մենք միացել ենք մեդիատեռորին, մենք արդարացնում ենք բռնությունը, քաղաքական հայտարարություններ ենք անում, և, ի վերջո, ստացվում էր, որ գործ ունենք երբևէ գոյություն ունեցած վատագույն կառույցի հետ, այն էլ՝ հեղինակազրկված»,- ասաց Արման Թաթոյանը:

Անդրադառնալով իր եզրափակիչ ելույթում Հանրային հեռուստաընկերության հասցեին հնչեցրած քննադատությանն ու դրան հետևած Պետրոս Ղազարյանին Հ1-ի տաղավարում տված իր հարցազրույցին՝ Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ պնդում է՝ իր զեկույցները կամ չեն լուսաբանվել, կամ լուսաբանվել են աղավաղված:

«Մենք կհրապարակենք մեր մոնիտորինգի արդյունքները: Այն վերաբերմունքը, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի անկախ հաստատության նկատմամբ ցուցաբերված էր, ակնհայտորեն ուղղված էր ՄԻՊ դերի նվազեցմանը և նույնիսկ հեղինակազրկմանը: Ես հատուկ էի գնացել Հանրային հեռուստաընկերություն, որ իրենց հետ կապված հարցերն իրենց հետ քննարկեմ: Կարող եմ ասել, որ դա հարցազրույց չէր, այլ պատվերով հանձնարարականի կատարում, որովհետև ես չկարողացա այդ ամբողջ խնդիրները ներկայացնել: Հարցազրույց վարողն ինձ ուղղակի հնարավորություն չտվեց»,- ասաց Արման Թաթոյանը:

Վերջինս նշեց, որ միայն մոնիտորինգով չեն սահմանափակվելու, և ինքը երբեք թույլ չի տալու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը հեղինակազրկել ու նսեմացնել. Կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

Արման Թաթոյանի խոսքով՝ հարցազրույցը սկսվելուն պես ինքը հասկացել է, որ կա Պաշտպանի դերի ու գործառույթների խորը չիմացություն, որովհետև երբ հնչում է հարց, թե եթե համաձայն չեք իշխանությունների հետ, ուրեմն ընդդիմադիր եք, դա բացարձակ անթույլատրելի մոտեցում է:

«Քաղաքական մարմինների հետ համաձայն լինելը չի նշանակում՝ լինել իրավունքը չպաշտպանող: Դու կարող ես լինել իշխանության մարմինների հետ ոչ համաձայն, բայց Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ՀՀ պետական շահը պաշտպանող: Չի կարելի Մարդու իրավունքների պաշտպանին դիտարկել՝ որպես ընդդիմադիր կամ իշխանամետ: Կամ ասում են՝ քեզ ընդդիմադիրները գովում են: հետո՞ ինչ: Այսօրվա իշխանությունները որ ընդդիմադիր էին, իրենք էլ էին գովում: Ես հազար անգամ հայտարարել եմ, որ չեմ աշխատում, որ ինչ-որ մեկն ինձ գովի: Դա աշխատանք է, և վերջ»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը:

Արման Թաթոյանը հիշեցրեց, որ բոլոր պետական մարմինների համար կա պարտավորություն, որ նրանք պարտավոր են աջակցել ՄԻՊ-ին, աջակցել նրան:

«Եթե ՄԻՊ-ը թույլ տա, որ որևէ մեկն իր հաշվին փորձի կայանալ, դա ամենավատ բանն է: Ես երբեք թույլ չեմ տա, որ որևէ մեկն իմ հաշվին փորձի կայանալ»,- ասաց Պաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պուտինը հաղորդել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո հակամարմինների լավ տիտրի մասին

Հաջորդ գրառումը

Սպուտնիկ V-ն Սան Մարինոյին թույլ է տվել հաղթահարել կորոնավիրուսը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հուսանք՝ Իրանը կդիմանա սպասվող մեծ փորձություններին և կշարունակի պահել Հայաստանի թիկունք. Արմեն Այվազյան

07/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր Թրամփ

07/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ԱՄՆ-ն հատի կարմիր գծերը, Իրանի պատասխանը կլինի տարածաշրջանի սահմաններից դուրս. ԻՀՊԿ

07/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի ծննդատան հարևանությամբ տեղադրված «Մայրություն» քանդակը

07/04/2026
Հաջորդ գրառումը

Սպուտնիկ V-ն Սան Մարինոյին թույլ է տվել հաղթահարել կորոնավիրուսը

Ամենաշատ ընթերցվածը

Միջազգային

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից. Արամ Գաբրելյանով

07/04/2026

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից։ Որոշումն այսպիսին է. եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա՝ Հայաստանը գազը կստանա շուկայական գնով, Հայաստանի հետ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապրիլի 7-ին Իրանում յուրաքանչյուր կամուրջ և յուրաքանչյուր էլեկտրակայան կոչնչացվի մինչև կեսգիշեր. Թրամփ

07/04/2026

«Իրանցիները պատրաստ են տառապել ազատության համար». Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը, եթե Թեհրանը համաձայնության չգա: «Իրանի իշխանությունները ...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում մի լավ թափ է տվել Անդրանիկ Քոչարյանին

06/04/2026

Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար, և նորից պետք է ընդգծեմ ` Հայոց...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր Թրամփ

07/04/2026

Թրամփը հայտարարել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր»։«Ես չեմ ուզում, որ դա պատահի, բայց հավանաբար կպատահի։ Այնուամենայնիվ, հիմա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական