Ելույթս ուզում եմ սկսել հռետորական հարցադրմամբ՝ որևէ մեկը իրապես հավատում է, որ ես, Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Արմեն Չարչյանը, Արթուր Սարգսյանը և մյուս ապօրինի հետապնդվողն գործընկերները հանցագործություն ենք կատարել: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ իրավունքի շղարշի տակ իրականացվող քաղաքական հետապնդումները դարձել են այս իշխանության այցեքարտը: Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը:
«Երկրում ատելության և թշնամանքի մթոնոլորտն աննախադեպ է: Ինչքան շատ են ձախողվում, այնքան շատ է աճում քաղբանտարկյալների թիվը Հայաստանում: Սիրելի քաղաքացիներ, մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ իշխանության թմբուկը զարկող դատավորը կալանովրում է մեկ այլ դատավորի, որտեղ համայնքային ընտրություններիում հաղթած ընդդիմադիր ղեկավարները պետք է անպայման կալանավորվեն»,-ասաց նա:
Yerevan Today







