Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես դա համարել եմ սադրիչ գործողություն և խնդրել, որ դիմում գրի. Փաշինյանը Գզոյանին հեռացրել է ԱՄՆ փոխնախագահին Արցախի վերաբերյալ գիրք նվիրելու համար

12/03/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այո՛, իմ ցուցումով է եղել. ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Այս մասին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի ներկայացրած հրաժարականի դիմումին։

 «Ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն և խնդրել եմ, որ դիմում գրի»,- ասաց Փաշինյանը։

Նա շեշտեց՝ երբ երկրի վարչապետը ասում է, որ Ղարաբաղյան շարժումը պետք է դադարեցնել, չի կարող լինել պաշտոնյա, որը կշարունակի այդ մասին խոսել։

«Երբ երկրի վարչապետն ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին «Արցախյան հիմնահարց» թեմայով գիրք նվիրելն ի՞նչ է նշանակում։ Էս երկրում քանի՞ հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։

ՀՀ-ում արտաքին քաղաքականություն վարում է ՀՀ կառվարությունը և այն պետական պաշտոնյան, և ով այդ քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից։

Մենք պետությո՞ւն ենք, թե՞ սա ինքնագործ խմբակ է։ Սա պետություն է՝ հստակ կառավարման տրամաբանությամբ։ Այստեղ չքմեղանալու հարց չկա»,- ասաց Փաշինյանը։

Ճշտող հարցին՝ այսինքն՝ թանգարանի տնօրենը հեռացվել է այն բանի համար, որ ԱՄՆ փոխնախագահին Արցախի վերաբերյալ գի՞րք է նվիրել, Փաշինյանը դրական պատասխան հնչեցրեց։

«Ես էն օրը գնացել եմ պատարագի, այնտեղ ոչ մեկ անգամ հնչում է Արցախի Հանրապետություն։ Դա ի՞նչ է նշանակում. նշանակում է պատերազմի կոչ՝ եթե ոչ այսօր, ուրեմն վաղը-մյուս օրը։ Բա դրա համար ենք ասում , որ Կտրիճ Ներսիսյանը և իր խմբակը պատերազմի կուսակցության առաջնորդությունն են ստանձնել։ Պետք է չլինի նման բան«- նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք՝ օրերս «Հրապարակը» գրել էր, որ Էդիտա Գզոյանին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել. «Սպառնացել է՝ եթե ինքնակամ չգրի, իրենք կազատեն աշխատանքից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

Հաջորդ գրառումը

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի. Նիկոլ Փաշինյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, թե ինչպես են քպ-ականներն անգիտակցաբար «եփում» հաջորդ սպառնալիքը. Արտակ Զաքարյան

26/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբիոյին պատմեք, որ քարտեզիկ ու քաղցրավենիք եք բաժանում երեխաներին…բայց արդեն «ԾՆԳԼ եք եղել». Վլադիմիր Մարտիրոսյան

26/05/2026
Նորություններ

15. 000 դրամով շահագրգռել է համագյուղացիներին, որպեսզի նրանք մասնակցեն հավաքին

26/05/2026
Նորություններ

Ռուբիոյի այցի առանձնահատկությունները. Սուրեն Սարգսյան

26/05/2026
Հաջորդ գրառումը

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի. Նիկոլ Փաշինյան

Ամենաշատ ընթերցվածը

Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական