Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ես այստեղ եմ գտնվում ոչ միայն որպես ԱՄՆ պետքարտուղար, այլև որպես հրեա. Բլինքենը կրկին կայցելի Իսրայել 

16/10/2023
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 15-ին, ինքնաթիռում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողներին հայտնել է, որ պետքարտուղար Բլինքենը նորից է մեկնում Իսրայել։

Նա, «Timeturk.net»-ի վկայությամբ, ասել է, որ պետքարտուղարը նախ կայցելի Հորդանան, Քաթար, Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ ու Եգիպտոս, ապա մտքեր փոխանակելու նկատառումով վերստին կուղևորվի Իսրայել: Նա միաժամանակ հիշեցրել է պետքարտուղարի Իսրայել կատարած նախորդ՝ հոկտեբերի 12-ի այցի մասին, որի ընթացքում Բլինքենը, բացի արտգործնախարար Կոհենից, հանդիպել էր նաև վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ և բառացի ասել. «Ես այստեղ եմ գտնվում ոչ միայն որպես ԱՄՆ պետքարտուղար, այլև որպես հրեա»: 

Ի դեպ՝ պետքարտուղար Բլինքենը այդ այցի շրջանակում նույնպես եղել էր արաբական վերոհիշյալ երկրներում՝ շրջանցելով Թուրքիան: Այս հանգամանքը լրջորեն պիտի մտահոգեր թուրքական քաղաքական շրջանակներին.  թուրք քաղաքագետներն ու անկախ դիտորդները տարածաշրջանում ծավալվող գործընթացներից Թուրքիայի վտարման մտահոգություն հայտնեցին ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափող «Halk TV»-ի էկրանից:

Վտարման պարագային խոսքը վերաբերում է ԱՄՆ-ին, մանավանդ որ նախագահ Էրդողանը հոկտեմբերի 7-ին հանդես էր եկել միջնորդական առաքելությամբ, երբՀԱՄԱՍ-ի ռազմական կառույցը՝ «Իզզ ադ-Դին ալ-Կասսամ» բրիգադը,  հարձակվեց Իսրայել-Գազա սահմանին տեղակայված Բեյթ Խանուն անցակետի վրա,  ներթափանցելով Իսրայելի տարածք՝ գրավեց մի շարք բնակավայրեր, ինչի  հետևանքով սպանվել է 1300 իսրայելցի, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

 Թուրքիայի նախագահի այս առաջարկը, սակայն, որևէ արձագանք չէր գտել ո՛չ Իսրայելում, ո՛չ էլ Գազայի հատվածում, որովհետև Իսրայի հետ Էրդողանին չեն վստահում նաև Գազայում, ՀԱՄԱՍ-ը՝ նմանապես:

Օգտվելով առիթից՝ նշենք, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ն իշխանության է եկել 2005 թ., 365 քմ.  կազմող այս տարածքի բնակչությունը 2.3 մլն է։ Հոկտեմբերի 16-ի տվյալներով՝ Գազայում զոհված պաղեստինցիների թիվը իսրայելական հարձակման 10-րդ օրն արդեն գերազանցել է 7 500-ը, իսկ վիրավորներինը հասել է ավելի քան 9 500-ի:

Հակոբ Չաքրյան 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելի հիվանդագին արձագանքը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կոչին

Հաջորդ գրառումը

Փաշինյանը Եվրախորհրդարանում ելույթ կունենա ժամը 13։30-ին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանին  Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի առաջադրելու մասին

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Հոգևոր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս ժամանեց Վատիկան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը Եվրախորհրդարանում ելույթ կունենա ժամը 13։30-ին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրում է․ Ես խորապես ցնցված և վրդովված եմ Արմեն Հովհաննիսյանի ողբերգական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական