Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եռակողմ հանդիպման անտեսված կամ կիսատ արծարծված մանրամասնությունները. Սուրեն Սարգսյան

22/08/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Վաշինգտոնում կայացած Փաշինյան-Ալիեւ-Թրամփ եռակողմ հանդիպումը վերջին օրերին հայկական քննարկումների կիզակետում է, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Արձագանքները խիստ տարբեր են։ Որոշ վերլուծաբաններ ողջունում են ձեռք բերված պատմական խաղաղությունը, ուրիշներ քննադատում են Հայաստանի իշխանությունների դավաճանական արարքը։ Մինչ ամենատարբեր ոլորտների փորձագետներ մկենաբանում են տեղի ունեցածը, ես այստեղ կփորձեմ կենտրոնանալ հիմնականում անտեսված կամ ոչ ամբողջապես արծարծված մանրամասնությունների վրա։

Առաջին հերթին նշեմ, որ նախաստորագրված փաստաթուղթը իրավական միեւնույն կշիռն ունի, ինչ նոյեմբերի 9-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան հայտարարությունը, այսինքն՝ այն պարտավորեցնող չէ։ Մյուս կարեւոր հանգամանքը, որ պետք է հաշվի առնել, գրավոր հայտարարությանը հաջորդած բանավոր արտահայտությունների հնարավոր ազդեցությունն է։ Օրինակ, Հայաստան-Թուրքիա «պրոտոկոլների» նախաձեռնությունից հետո Հայաստանը խուսափեց բանավոր հայտարարություններ կատարելուց, որպեսզի Թուրքիան իր հերթին բանավոր նախապայմաններ չավելացնի։

Ներկա պարագայում, հակառակ գրավոր փաստաթղթում «միջանցք» բառի բացակայությանը, Թրամփը երեք անգամ կրկնեց այդ եզրույթը՝ շեշտելու համար դրա կարեւորությունն իր համար։ Այնպես որ, «միջանցք բառը փաստաթղթում չի հիշատակվում» պնդողներին կարելի է շատ հանգիստ պատասխանել, որ այն առկա է հետագա բանավոր արտահայտություններում։ Բնականաբար, իմաստային առումով հարց է առաջանալու։ Հայաստանի ներկայացուցիչը, ճիշտ է, ստորագրեց գրավոր տեքստի տակ, բայց Թրամփի խոսքերը միայն իրեն՝ Թրամփին են պատկանում եւ այդ դեպքում անհրաժեշտ կլիներ, որ Հայաստանի ներկայացուցիչը «միջանցք» բառը օգտագործողին ուղղեր, հիշեցնելով, որ միջանցք չկա եւ այդ եզրույթը կիրառելի չէ տվյալ պարագայում։ Եթե ուղղող չկա, ապա փաստը մնում է փաստ, որ Թրամփի համար միջանցքը գոյություն ունի եւ նրա պնդումները անառարկելի են։

Կարեւորագույն խնդիր է նաեւ Մ. Նահանգների որոշումը Հայաստանին եւ Ադրբեջանին շնորհելու միեւնույն «ռազմավարական գործընկեր» կարգավիճակը։ Ի տարբերություն Միրզոյան-Բլինքեն արտգործնախարարների միջեւ ստորագրված համաձայնության, Ադրբեջանի հետ գործընկերության համաձայնագիրը ստորագրվել էր ավելի բարձր՝ Թրամփ-Ալիեւ նախագահական մակարդակով։ Բացի այդ, Հայաստանը նման փաստաթուղթ ստորագրել էր Ջո Բայդենի նախագահական ժամկետի ավարտից ընդամենը մի քանի օր առաջ, ինչը նշանակում էր առավել հակվածություն դեպի Դեմոկրատական կուսակցությունը, այլապես Հայաստանի իշխանությունները կարող էին սպասել եւ դրանով ավելի մեծ ազդեցություն թողնել ներկա վարչակազմի վրա։ Ի դեպ, վարչապետ Փաշինյանի վարքագծի փոփոխությունը եռակողմ հանդիպման ժամանակ Բայդենի հասցեին Թրամփի հնչեցրած քննադատական խոսքերին, անուղղակիորեն հաստատում են մեր նկատառումը։

Հետաքրքրական զարգացում է նախագահ Իլհամ Ալիեւի համար երկարամյա գլխացավանք հանդիսացող «Ազատությանն աջակցելու ակտի» 907 ուղղումը չեղյալ հայտարարելու հարցը։ Այդ ուղղումը կոնգրեսի կողմից էր կատարված եւ կարող էր վերացվել միայն կոնգրեսի որոշմամբ։ Եթե Թրամփը հետամուտ է օրենսդրական փոփոխություն կատարել՝ հենվելով Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող իր համախոհների վրա, ապա նա պետք է պատրաստ լինի անցնելու երկար ու բարդ ճանապարհ։ Այդ պատճառով Թրամփը հավանաբար կընտրի ամենամյա ժամանակավոր վերացումներ ստորագրելու տարբերակը։ Մինչ այդ, Ալիեւն արդեն իսկ իր ժողովրդին հարցը ներկայացրել է որպես «ամբողջովին չեղյալ հայտարարված»։

Նկատենք, որ 907-ի ուղղումը վերացնելը բոլորովին էլ չի նշանակում, որ կթույլատրվի զենքի վաճառքը Ադրբեջանին կամ Հայաստանին, ինչպես սոցցանցերը Հայաստանում եւ Ադրբեջանում սկսել են շրջանառության մեջ դնել։ Մ. Նահանգները խուսափում է զենք վաճառել պատերազմող պետություններին, նույնիսկ եթե նրանք բարեկամ երկրներ են։ Զենքի վաճառքը արգելված է մինչեւ նրանց միջեւ խաղաղության պաշտոնական համաձայնության կնքումը։ Զենքի վաճառքը ենթակա է օրենսդրական եւ բյուրոկրատական երկար գործընթացների, ինչպես նաեւ կոնգրեսի վերահսկողությանը։ Որպես օրինակ կարելի է բերել Թուրքիային, որին ընդդիմանալով գործադիր մարմնի խնդրանքին կոնգրեսը ժամանակին մերժել էր զենք տրամադրել, հակառակ որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ Մ. Նահանգների դաշնակիցը։

Հայաստանի եւ Ադրբեջանի սոցցանցերում քննարկվող հաջորդ հարցը ռազմական օժանդակություն ցուցաբերելուն է վերաբերում։ Ն. Նահանգները երբեք ռազմական օգնություն չի ցուցաբերել Հայաստանին կամ Ադրբեջանին։ Նա ընդամենը անվտանգության երաշխիքներ է ապահովել երկու երկրներին, ինչը նշանակալիորեն տարբերվում է ռազմական օժանդակությունից եւ բացահայտ հայտարարել է, որ Ադրբեջանին նրա օգնության նպատակը ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դեմ պայքարն է։

Ուշագրավ է արձանագրել, որ բացի Թրամփի հետ հարեւանցի մեկ-երկու պատահական հանդիպումներից, վարչապետ Փաշինյանը ԱՄՆ-ի ոչ մի բարձրագույն անձնավորության հետ չի տեսակցել, Ալիեւի  հետ հանդիպել է միայն Բարաք Օբաման։ Սա նշանակում է, որ Սպիտակ Տուն հրավիրվելու փաստն ինքնին, երկու առաջնորդների համար էլ P.R.-ի տեսանկյունից լուրջ ձեռքբերում էր, որի շուրջ քննարկումները շարունակվում են երկու երկրներում։

Բնականաբար, կատարված իրադարձությունը պատասխանների փոխարեն ավելի շատ հարցեր է առաջացնում։ Նախ մտահոգիչ է Իրանի կոպիտ արձագանքը։  Նույնքան մտահոգիչ են Թուրքիայի արտգործնախարարի պնդումներն այն մասին, թե ի վերջո խոսքը միջանցքի մասին է։ Իսկ Ալիեւն իրեն բնորոշ նախապայմաններն է շարունակում ներկայացնել՝ նախքան խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ինչ վերաբերում է ներդրումների ծրագրերին եւ Թրամփի նախաձեռնության օրինական գործադրմանը, ապա դեռեւս ոչ մի բան հստակ չէ։ Իրավիճակը շատ արագ զարգացավ, առաջնահերթությունը տալով անմիջական արդյունք ապահովելուն եւ ոչ թե մանրակրկիտ ծրագրավորելուն, մի բան, որ մտահոգություններ է առաջացնում նույնիսկ ամերիկացի փորձագետների շրջանում։ Մինչ երկու կողմերը գուցե ձեռք բերեին որոշակի կարճաժամկետ նպատակների իրականացում, լուրջ, վերլուծական հաշվարկները մնացին թերի, ոչ ամբողջական։ Մ. Նահանգների վերաբերմունքը Հարավային Կովկասի նկատմամբ չունի համապարփակ մարտավարություն։ Այն ավելի նման է բիզնես գործարքի, որը հիշեցնում է 1996-ին Իսրայելի եւ Հորդանանի համար նախատեսված «Արդյունաբերական սահմանափակ զոնաները», ինչը ապացուցում է, որ Վաշինգտոնը չունի այն մարտավարական հենքը Հարավային Կովկասի նկատմամբ, որն անհրաժեշտ է։

Անգլ. բնագրից թարգմանեց

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շարունակվում է 18 արդարների դատը. քննվում է կալանքները փոխարինելու հարցը

Հաջորդ գրառումը

Ադրբեջանամետ քաղաքագետ Սերգեյ Մարկովը Ռուսաստանում ճանաչվել է օտարերկրյա գործակալ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026
Նորություններ

24News-ի յութուբյան ալիքը ենթարկվել է հարձակման

15/05/2026
Միջազգային

Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ վերջին զեկույցը ամոթալի հարված է ժողովրդավարությանը. Ռոբերտ Ամստերդամ

15/05/2026
Նորություններ

Քոչարյանին նստացնելու և թալանը հետ բերելու կեղծ թեզերը. Էդմոն Մարուքյան

15/05/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանամետ քաղաքագետ Սերգեյ Մարկովը Ռուսաստանում ճանաչվել է օտարերկրյա գործակալ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Աշխարհի խոսքաշատ լռությամբ…

15/05/2026

Հետաքրքիր զգացողությամբ ձեռքս վերցրի գրող, լրագրող Մարիետա Խաչատրյանի «Կյանքի կինոն» գիրքը, որը վերջերս տպագրվել է «Վան Արյան» հրատարակչությունում:Ընթերցողի միտքը կլանող...

ԿարդալDetails
Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական