Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եռաբլուրի ձայնը շատ կարևոր է Հայաստանի 4-րդ ղեկավարի ընտրության հարցում

03/06/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աբովյանի սահմռկեցուցիչ կադրերը փոխում են քարոզարշավի տրամաբանությունը։ Մենք պետք է հասկանանք, որ իրականում այսօր պարկերի մեջ հատակին նետված է հայ ժողովուրդը և մեր պետությունը։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնվորապես, նշել է. «Նոր Հայաստանի փոխարեն կառուցվեց Նոր Եռաբլուր՝ ամբողջական սերնդի, երկրի հեռանկարի քաղաքը։ Եռաբլուրի քվեն գալիք ընտրություններում վճռորոշ է լինելու։ Ցանկացած կենսունակ երկրում, համենայն դեպս, այդպես կլիներ։

«Եռաբլուրի ձայն» հասկացությունն ամենևին հուզական եզրույթ չէ։ Չմտածեք, թե փորձում եմ շահարկել զոհերին ու նրանց հարազատների զգացմունքները։ Եռաբլուրի ձայնն այսօր շատ կոնկրետ հարցադրումների հանրագումար է.

Մենք որպես ժողովուրդ ունե՞նք կորստի զգացում։

Մենք այդքան հե՞շտ ենք հանդուրժում, որ մեր երկիր  պատերազմ բերեն։

Մենք այդքան հե՞շտ կարող ենք զոհել մի ամբողջական սերունդ։

Մենք ունե՞նք արժանապատվություն։

Մենք հասկանու՞մ ենք՝ ինչ կատարվեց, և հասկանո՞ւմ ենք, թե ինչ է սպասվում։

Այս իշխանությունը երկու խոշոր նոր բնակավայր ձևավորեց՝ Եռաբլուրը՝ Երևանում, Եղբայրական գերեզմանոցը՝ Ստեփանակերտում։ Այդ բնակավայրերի ձայնը չի կարող չլսվել, չի կարող լռեցվել։ Եռաբլուրը մի ամբողջական պետություն է՝ այնտեղի տղերքով, նրանց ընտանիքներով, ընկերներով, ընկերուհիներով։ Այնտեղի մթնոլորտով, հույզերով, փոխօգնության և հարգանքի լուռ մթնոլորտով։

Ամենազարհուրելին այն է, որ Փաշինյանը չի գիտակցում, թե ինչ է արել. չի հասկանում իր բերած պատմական աղետի էությունը։ Նա ասում է ամեն անհեթեթություն, խոսում ինչ-որ թղթերից, քննարկված-չստորագրված բանակցային դետալներից ու ամեն անգամ ապշում ես, թե սա ի՜նչ աստիճանի չի հասկանում, թե ինչ է կատարվել։

Փաշինյանին մեղադրում են նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրելու մեջ, այնինչ նրա ամենամեծ մեղքը սեպտեմբերի 27-ն է։ Նրա ամենամեծ մեղքը պատերազմ թույլ տալն էր, պատերազմ հրահրելը, չհասկանալը, որ բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պետք էր պատերազմից խուսափել։ Պատերազմ չպետք է լիներ։ Պատերազմ չէր կարող լինել այս փոքր Հայաստանում։

Որպես պատմական պատահականություն իշխանության գալով՝ նա չի հասկացել, որ պատերազմն անթույլատրելի է, որ իրավունք չունես 18-20 տարեկանների բանակը տանել լայնածավալ պատերազմի։ Կամ գուցե իրոք ամենևին պատահական չէր նրա հայտնվելը, և գուցե իրոք սա իր «պատմական առաքելությունն» էր. սա կասկած է, որը չի վերանում, իսկ որոշ դրվագներ վերլուծելիս՝ անգամ խորանում է։

2020-ի Տավուշյան դեպքերին հաջորդած պաշտոնական տոնական հիստերիան և տոնակատարությունը Սարդարապատում, մեդալների և շքանշանների մեծաքանակ բաժանումը հասարակությանը ոգևորել էր։ Մարդիկ խանդավառված էին։

Իմ և շատ այլոց համար դրանք հուսահատության և սարսափի օրեր էին։ Հուսահատության, որովհետև քո ձայնը տեղ չէր հասնում, քեզ լայն հասարակությունը չէր լսում, իսկ սարսափի, որովհետև դու պարզ տեսնում էիր, որ սա տանում է մոտալուտ պատերազմի։ Դու տեսնում էիր. Նիկոլը չի հասկանում, որ իրեն ոչ ոք չի լիազորել՝ մեր տղաներին ուղարկել մահվան։ Ու հետո ասել՝ ես ի՞նչ կարող էի անել, մենք կռվում էինք թուրքերի, Ադրբեջանի ու վարձկանների դեմ։ Թուրքերն ու վարձկանները մեկ օրում չեն հայտնվել Արցախի սահմաններին, ու դու ունեիր բավարար ժամանակ՝ խուսափելու Եռաբլուրի կառուցումից։

Նա չի հասկացել, որ պատերազմն ամենասարսափելին է։ Նա չի հասկացել ո´չ պատերազմի արժեքը, ո´չ խաղաղության։ Նա չի հասկանում մարդու գինը։ Եթե անգամ համարենք, որ սրա հետևում չկար դիտավորություն, մարդկային կյանքերի հանդեպ այս անտարբերության աստիճանը դուրս է որևէ պատկերացումից։

Եռաբլուրի ձայնը շատ կարևոր է Հայաստանի 4-րդ ղեկավարի ընտրության հարցում։ 2018-ից հետո մենք պետության ղեկավար չունենք։ Այն էմոցիոնալ պահի քվեով զավթված է պատմական պատահականության կողմից։

Գալիք ընտրություններն այդ երեք տարվա էջը փակելու համար են։  Եթե մերժվեց պարտության սիմվոլը, ապա մենք որպես ազգ կմերժենք պատերազմը, արկածախնդրությունը, ստորացումը։ Եռաբլուրի ձայնը շատ կարևոր է արժանապատիվ խաղաղության մթնոլորտի ձևավորման համար։ Եռաբլուրի ձայնը շատ կարևոր է՝ Եռաբլուրի էությունը հասկանալու համար։

News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեդիատեռոր. Նիկոլ Փաշինյանի ստի կայսրությունը համացանցում կեղծիք է տարածում անգամ գերիների թեմայով

Հաջորդ գրառումը

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ | օրվա վիճակագրությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մահացել է գերեվարված Լևոն Մնացականյանի քույրը

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ժողովուրդը շատ լավ ծանոթ է «փրկության» ամերիկյան փորձին՝ սկսած Իրաքի և Աֆղանստանի փորձից մինչև Գազա. Շամխանի

02/01/2026
Նորություններ

Ջերմաստիճանը կտրուկ կնվազի. հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում. քաղաքապետարան

02/01/2026
Հաջորդ գրառումը

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ | օրվա վիճակագրությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական