Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-ն էլ է կարծում, որ արցախցիների վերադարձի հարցը չի կարելի նաույնականացնել «Արևմտյան Ադրբեջան»-ի գաղափարին. «Հրապարակ»

12/12/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մի քանի օր է քննարկվում է Նիկոլ Փաշինյանի կողմից վտանգավոր առաջարկն Ադրբեջանին, որով մեկ նժարի վրա է դնում այսպես կոչված 300 հազար ադրբեջանցիների Հայաստատան վերադարձի հարցը արցախցիների Արցախ վերադարձի հետ։ Գերմանիա այցի ընթացքում Փաշինյանն ասել է, որ Արցախ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է, ապա շարունակել․ «Ես ուզում եմ հիմա բաց, հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ, որովհետեւ որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։

Առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ՝ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Ես Ղարաբաղի մեր ժողովրդին էլ եմ ասել, որ ասում են՝ պիտի վերադառնանք եւ այլն, ես ասել եմ՝ դա իրատեսական չէ։ Բայց, մյուս կողմից, Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանն անընդհատ օգտագործում է «Արեւմտյան Ադրբեջան» անհասկանալի տերմինաբանությունը։ Հիմա պետք է հասկանալ, թե որը որի պատճառն է, որն է պատճառ, եւ որը՝ հետեւանք։ Ես ասում եմ՝ եկեք նստենք, ճանապարհային քարտեզ մշակենք՝ ոնց ենք այդ թեման հանում…»։ 

Տպավորություն է, որ օտար պետություններն ավելի լավ են գիտակցում եւ  պաշտպանում Հայաստանի ու արցախցիների շահերը, քան Նիկոլ Փաշինյանը։ Ընդամենը մեկ տարի առաջ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ «իրենց տները պետք է վարադառնան ոչ միայն Ղարաբաղի, այլեւ Բաքվի հայերը», ինչպես նաև Շամխորի, Շեքիի, Կիրովաբադի, Սումգայիթի, Խանլարի և Ադրբեջանի այլ շրջանների հայերը: ԵՄ ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ հարցը բնավ կապ չունի Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արեւմտյան Ադրբեջան» հասկացության հետ, դրանք տարբեր բաներ են։

Տոյվո Կլաարի խոսքերով, Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մի մասը:  «Հուսով եմ, որ թշնամության և բռնության էջը վերջնականապես կշրջվի մեկընդմիշտ՝ ի շահ տարածաշրջանի բնակչության բոլոր շերտերի, այդ թվում՝ ղարաբաղահայության։ ԵՄ-ն շատ հստակ է արտահայտվել այս հարցի շուրջ. ղարաբաղցի հայերի վերադարձի հարցը լինելու է կարգավորման գործընթացի մաս։ Ակնկալում եմ, որ Բաքվի և նրանց (ղարաբաղահայերի – խմբ.) միջև ուղիղ բանակցություններ տեղի կունենան իրենց հայրենի շրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ»։

«Ադրբեջանն այս առումով պարտավորություններ ունի, ինչը, ինձ թվում է, չի հերքում։ Նման ապագայի պարամետրերն ու պայմանները պետք է գտնվեն և համաձայնեցվեն ներառական և փոխադարձ հարգանքով երկխոսության միջոցով։ Նորմալացումն ինձ համար նշանակում է բաց վերքեր չունենալ, հետևաբար այս հարցը պետք է լինի ավելի լայն խաղաղության գործընթացի մաս: Երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպես, օրինակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։ Ինձ համար սրանք բոլորովին այլ հարցեր են, որոնք հնարավոր չէ խառնել։

Առաջինն իրենց պապենական օջախներ ղարաբաղցի հայերի վերադարձին նպաստելն է, ինչը Ադրբեջանի պարտավորությունն է։ Երկրորդն այն հայերի հարցն է, ովքեր նախկինում ապրել են Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում՝ Բաքվում, կամ ադրբեջանցիների, ովքեր նախկինում ապրել են Հայաստանում։ Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրերը, որտեղ ապրել են, կամ նույնիսկ վերադառնան այնտեղ, և դա նույնպես պետք է նորմալացման հետևանք լինի։ Սակայն սա բոլորովին այլ հարց է, քան կոնկրետ ղարաբաղցի հայերի հարցը»։ Նա վստահություն է հայտնել, որ այս հարցը կմնա առանցքային խնդիր իր իրավահաջորդի համար։
Եվրամիության հատուկ ներկայացուցչի հայտարարությունները, ի դեպ,  խիստ զայրացրել էին պաշտոնական Բաքվին։

Աղբյուր՝ «Հրապարակ օրաթերթ»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կալանավորվի, կհեռանա գահից. Վազգեն արքեպիսկոպոս. «Ազատություն»

Հաջորդ գրառումը

«Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքների». կաթողիկոսի հեռացումը պահանջած եպիսկոպոսների հայտարարությունը. «Ազատություն»

Համանման Հոդվածներ

Ըստ «Թագեսփոստի»: Աղոթք Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, 2020 թվական:
ԿԱՐԵՎՈՐԸ

Վենսի այցը Հայաստան ուշադրություն է հրավիրում Բաքվող պահվող հայ գերիների վրա. Zeale

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ-ն 72 ժամվա ընթացքում կմտնի պատերազմի մեջ, եթե Ռուսաստանը խախտի ապագա խաղաղության համաձայնագիրը. Financial Times

03/02/2026
Նորություններ

Եղանակը կտաքանա, տեղումներ չեն սպասվում

03/02/2026
Նորություններ

Վիգենն ապրում է վարձով բնակարանում, առողջական վիճակը վատթարացել է. կինն ահազանգում է

03/02/2026
Հաջորդ գրառումը

«Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքների». կաթողիկոսի հեռացումը պահանջած եպիսկոպոսների հայտարարությունը. «Ազատություն»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական