Երկուշաբթի, Մարտի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-ն ակնկալում է, որ Ղարաբաղի հայերը Բաքվի հետ ուղիղ կբանակցեն հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ. Կլաար

05/08/2024
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հույս ունեմ, որ թշնամության և բռնության էջը վերջապես կարող է մեկընդմիշտ շրջվել՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ  բնակչության, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի. այս մասին jam-news.net-ի հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը

«ԵՄ-ն շատ պարզ է այս հարցում, և դա նաև իմ ակնկալիքն է, որ Ղարաբաղի հայերը կմասնակցեն կարգավորման գործընթացին, և որ Բաքվի և նրանց միջև ուղիղ բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի մասին: Ադրբեջանն այս հարցում իսկապես պարտավորություն ունի, ինչը, ինձ թվում է, չի հերքում։ Նման ապագայի պարամետրերն ու պայմանները պետք է գտնել և համաձայնեցնել ներառական և փոխադարձ հարգալից երկխոսության միջոցով։ Նորմալացումն ինձ համար նշանակում է բաց վերքեր չունենալ, և, հետևաբար, այս հարցը պետք է լինի ավելի լայն խաղաղության գործընթացի մաս», – ասել է Կլաարը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ երբեմն այս համատեքստում արծարծվում են այլ հարցեր, ինչպես, օրինակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։

«Ինձ համար սրանք բոլորովին տարբեր հարցեր են, որոնք հնարավոր չէ խառնել», – նշել է նա:

«Նախևառաջ Ադրբեջանը պարտավոր է դյուրացնել ղարաբաղցի հայերի՝ իրենց պապենական օջախներ վերադարձը։ Երկրորդը Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է։ Բնականաբար, նրանք պետք է նաև կարողանան այցելել այն վայրերը, որտեղ իրենք կամ իրենց ընտանիքները ապրել են, կամ նույնիսկ վերադառնալ այդ վայրերը, եթե այդպես են ցանկանում: Դա նույնպես պետք է լինի նորմալացման արդյունք, բայց դա բոլորովին այլ հարց է՝ Ղարաբաղի հայության հարցից զատ», – ասել է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարմիր խաչը զգուշացնում է. Զանգահարում ու հավաքագրում են անձնական և բանկային տվյալներ

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին կոչ է անում չայցելել Իսրայել և Պաղեստին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զգույշ լինել Վրաստան, Ադրբեջան և Հայաստան ճանապարհորդելուց. իսրայելական ԶԼՄ

09/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի նոր Գերագույն առաջնորդի ազգանունը կշարունակի մնալ Խամենեի. Այաթոլլաh Աշքուրի

08/03/2026
Տարածաշրջանային

Ավագ Այաթոլլա Սեյիդ Ալի Սիստանին ֆեթվա է հրապարակել Ջիհադ ալ-Քիֆայի վերաբերյալ

08/03/2026
Նորություններ

Երբ իրանական ռեժիմը ընկնի, ԱՄՆ-ը կունենա «նոր Մերձավոր Արևելք», և Վաշինգտոնը կվաստակի «հսկայական գումարներ». հայտարարել են ԱՄՆ Սենատում. Արման Աբովյան

08/03/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին կոչ է անում չայցելել Իսրայել և Պաղեստին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական