Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Եվրոպական Միությունը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները և սպառնացել է նոր պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ:
«Այսօր Խորհուրդը որոշել է մեկ տարով` մինչև 2021թ. նոյեմբերի 12-ը, երկարաձգել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները` Միջերկրական ծովում Թուրքիայի անթույլատրելի գործունեությանն ի պատասխան»,- ասված է հայտարարությունում:
Խորհուրդը հիշեցնում է, որ այս պահին Թուրքիայի գծով սև ցուցակում կա երկու մարդ: