ԵՄ երկրները Ուկրաինային օգնելու համար երկու օպերատիվ շտաբ են բացել՝ մեկը Լեհաստանում, երկրորդը՝ Գերմանիայում։ Նախատեսվում է մինչև հաջորդ ձմեռ պատրաստել առնվազն 15000 ուկրաինացի զինվոր: Նման շտաբ կա Ֆրանսիայում, սակայն պաշտոնական Փարիզը փորձում է չգովազդել դա։
Ընդհանուր առմամբ, Կիևը խնդրել է պատրաստել մինչև ինը բրիգադ, որոնցից յուրաքանչյուրը կարող է ունենալ մինչև 5000 մարդ:
Ուկրաինացիները կուսուցանվեն քիմիական, կենսաբանական և միջուկային զենքերից պաշտպանվելու, ռազմական նյութատեխնիկական ապահովման, քաղաքային միջավայրում մարտերի և հակաօդային պաշտպանության և հրետանու տեղակայման կազմակերպման համար: