Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԽԽՎ զեկույցը խոր մտահոգություն է արտահայտել ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրեական գործով. «Հայաքվե»

27/06/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտադիտարկման հանձնաժողովը զեկույց է հրապարակել Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, որում, ի թիվս այլոց, հատուկ անդրադարձ կա նաև «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Զեկույցը խոր մտահոգություն է հայտնում առ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի դրույթներն օգտագործվել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին պատժելու նպատակով՝ 2022 թվականին ընդդիմության հավաքներին մասնակցելու համար ուսանողներին «նյութապես շահագրգռելու» մեղադրանքով։

Չալաբյանը երկուսուկես տարով զրկվել է հավաքներ կազմակերպելու և այլ հրապարակային միջոցառումներին կամ հավաքներին մասնակցելու, ինչպես նաեւ՝ բնակության վայրը փոխելու իրավունքից, ինչն ակնհայտորեն քաղաքականապես մոտիվացված հետապնդում է նրա նկատմամբ:

ԵԽԽՎ համազեկուցողները նկատում են, որ տվյալ դեպքում բողոքի ակցիաները կապված չէին ընտրարշավի հետ, այլ ընդամենը պահանջում էին Փաշինյանի հրաժարականը։ Հետևապես՝ ենթադրյալ արարքը ևս ընտրարշավի ֆինանսավորման հետ կապված չէր:

Խաղաղ հավաքների ազատության եվրոպական ուղեցույցի համաձայն՝ հավաքներին մասնակցելու նման խրախուսումը չի կարող քրեականացվել, և քրեական օրենսգրքի կիրառումն այս դեպքում ոչ իրավաչափ է։

Նման պատիժն, անշուշտ, արհեստական խոչընդոտ է հավաքների կազմակերպման համար, այստեղ առկա է նաև օրենքի կամընտրական կիրառման վտանգ։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն իրենց համատեղ զեկույցում ՀՀ կառավարությանը կոչ էին արել Քրեական օրենսգրքի այս հոդվածի փորձագիտական եզրակացության համար դիմել Վենետիկի հանձնաժողով։ ԵԽԽՎ համազեկուցողները ևս նշում են, որ նման պարզաբանման կարիք իսկապես կա, ուստի հարցն այժմ գտնվում է ՀՀ Կառավարության դաշտում, որի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովը 2022 թ. հունիսին այս վիճահարույց և փաստացի հակաժողովրդավարական փոփոխությունն է իրականացրել ՀՀ Քրեական օրենսգրքում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. ոսպի հատիկի նման ականջակալ, զուգարանի թղթով փաթաթված հեռախոս. դիմորդի «արկածները»

Հաջորդ գրառումը

«ԱԳՆ-ի գործով» խուլիգանության մեղադրանքով ձերբակալվածները դատարանի դահլիճից ազատ են արձակվել. «Տավուշը հանուն հայրենիքի»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ձերբակալվել է Արտուր Օսիպյանը. Ռոման Երիցյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ, դու պատասխան ես տալու ամեն ինչի համար. Արմեն Աշոտյան

18/05/2026
Նորություններ

Եթե Կալուգայի Սամվելն էդքան պլոճիկ ունի, առաջարկում եմ ինձ դատի տա. Ալեն Սիմոնյան

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՛մ պահպանում ենք ինքնիշխանության վերջին մնացորդները և իրավունքը՝ ինքներս որոշելու մեր ապագան, կա՛մ վերջնականապես ընդունում ենք «Արևմտյան Ադրբեջանի» նվաստացումը. Սուրենյանց

18/05/2026
Հաջորդ գրառումը

«ԱԳՆ-ի գործով» խուլիգանության մեղադրանքով ձերբակալվածները դատարանի դահլիճից ազատ են արձակվել. «Տավուշը հանուն հայրենիքի»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական