-Ձեզ էլ է մեղադրանք առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում՝ ենթադրյալ սահմանադրական կարգի տապալումը պարտակելու գործով․ ի՞նչ եք կարծում, ՍԴ-ի այս որոշումը Ձեր մասով էլ որեւէ բան կփոխի՞։
– Դուք շատ լավ հարց եք տալիս, որովհետեւ ինձ մեղադրել են նրա համար, թեեւ հիշեցնեմ, որ անգամ միջազգային քրեական ոստիկանության մակարդակով հավաստվեց՝ ապօրինի եւ անհիմն, բայց, այնուամենայնիվ, ինձ մեղադրում են նրա մեջ, որ երբ որ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանը, իրենց պատկերացմամբ, 2008 թվականին տապալում է սահմանադրական կարգը՝ մի խումբ անձանց հետ, հետո, իբրեւ թե, ես արդեն այդ տապալված սահմանադրական կարգի արդյունքում ոստիկանապետի եւ այլ բարձրաստիճան ոստիկանների հետ միասին՝ որպես այն ժամանակ արդարադատության փոխնախարար, դրդում եմ, որպեսզի կատարեն կեղծիքներ։
Արդյունքում, եթե փաստորեն ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի տապալել սահմանադրական կարգը, իսկ դա արդեն փաստ է, հետեւաբար, ես եւ որեւէ մեկը չէինք կարող պարտակել դա։ Պատկերացրիք, չէ՞։ Իմ մեղադրանքը՝ շատ կարճ, հետեւյալն է․ իբրեւ թե Ռոբերտ Քոչարյանն ու մի խումբ այլ անձինք տապալել են սահմանադրական կարգը, հետո ես ու Գեւորգ Մհերյանը, Ալիկ Սարգսյանն ու էլի մի քանի հոգի պարտակել ենք դրանք։ Հետեւաբար, եթե Ռոբերտ Քոչարյանը չի տապալել սահմանադրական կարգը, բա մենք ի՞նչը պիտի պարտակեինք։
Վահեն Մակարյանի ֆեյսբուքյան էջից