Երբ Կալուգայի Սամվել Կարապետյանն ասում է, որ իշխանությունը պատրաստվում է 300 հազար ադրբեջանցի հետ բերել, ես ասում եմ՝ ինքը ստախոս է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ես նրան մեղադրում եմ ստախոսության մեջ։ Եթե ինքն էդքան պլոճիկ ունի, եթե ինքն իր մեջ այդքան վստահ է, ես իրան առաջարկում եմ ինձ դատի տալ կամ հակառակը՝ լռել, որովհետև ամեն անգամ, երբ ինքը խոսում է, իր վարկանիշը գահավիժում է, մերը՝ բարձրանում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով սահմանազատման-սահմանագծման թեմայով իշխանության հասցեին հնչած քննադատություններին՝ ԱԺ նախագահը շեշտեց՝ ընդդիմությանը թվում է, որ կարող է հայ ժողովրդին գժի տեղ դնել։
«Ուզում ենք մեծ կտորներով՝ հնարավորինս արագ, բայց նախընտրական պրոցեսը խանգարում է։ Էս 3-ն ուղղորդված են, որպեսզի Հայաստանը մշտապես լինի պատերազմի մեջ, որպեսզի Հայաստանը լինի կախման մեջ»,- ասաց Սիմոնյանը։
Դիտարկմանը, որ հայ ժողովուրդն ուզում է՝ ադրբեջանցինեդրը դուրս գան ՀՀ սուվերեն տարածքներից՝ օրինակ Ջերմուկից, ԱԺ նախագահը հակադարձեց՝ ադրբեջանցիներն էլ ուզում են, որ հայերը դուրս գան ադրբեջանական տարածքներից։
«Պայմանավորվածությունը ձեռք բերված է, թղթերը՝ ստորագրված։ Ադրբեջանի նախագահը վավերացրել է։ Պրոցես է գնում, կտորներն են քննարկվում»,- ասաց Սիմոնյանը։









