ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կինը՝ Մելանյան, վարակվել են կորոնավիրուսով, Twitter-ում հայտնել է ամերիկացի առաջնորդը:
«Մենք անմիջապես կանցնենք կարանտինի և վերականգնման գործընթաց: Մենք միասին կանցնենք դրա միջով», նշել է նա:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ անցել է կորոնավիրուսի թեստավորում՝ կապված այն բանի հետ, որ իր խորհրդական Հոուպ Հիքսը վարակված է:
«Կարող եք վստահ լինել, որ ես ակնկալում եմ, որ նախագահը ապաքինման ընթացքում կշարունակի կատարել իր պարտականությունները` առանց որևէ ընդհատման», ասել է նրա բուժող բժիշկ Շոն Քոնլին: