Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դեսպանությունները ժողովրդավարական արժեքները դարձրել են ցախ, գցել են վառարանի մեջ, որ Նիկոլը տաք մնա, հանկարծ չմրսի. Արմեն Աշոտյան

26/11/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պետք է դուրս հանել բոլոր դեսպաններին, որոնք Հայաստանում ներկայացնում են երկրներ, որոնց համար ժողովրդավարական արժեքները մինչև 2018 թվականը շատ կարևոր էին, իսկ հիմա գեոպոլիտիկ խաղերի մեջ ցախ են դարձել։ Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով քաղբանտարկյալների թեմային և այդ հարցին դեսպանների՝ անհաղորդ մնալու պրակտիկային։

«Այդ արժեքները դարձրել են ցախ, գցել են վառարանի մեջ, որ Նիկոլը տաք մնա, հանկարծ չմրսի։ Այդ բոլոր կառույցներին պետք է հանել կոմֆորտ զոնայից։ Օրեր առաջ նշվել է գենդերային հիմքով բռնությունների օրը։ Իսկ միակ կին քաղբանտարկյալը Լիդյա Մանաթաշյանը գենդերային հիմքով չի՞ նստած։ Նա նստած է մի բանի համար, որը բացարձակ հորինված մեղադրանք է։ Բա մեկը չի եղե՞լ՝ գնա, ասի՝ «Ձյաձ, ծյոծ, մադամ, մսյո, ես քաղբանտարկյալ ունեմ իմ երկրում, իմ երկրում խաղաղություն չկա, անվտանգություն չկա»։

Լավ, միջոցառումների տասնյակ, հարյուրավոր մասնակիցներից մեկը չկա՞՝ գնա ասի «Տիկին դեսպան, պարոն դեսպան, մեր երկրում քաղբանտարկյալներ կան»։

Իրենք իրենց շարունակելու են դնել այն երեք կապիկների տեղը՝ ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ խոսում, ոչինչ չեմ լսում։ Իրենք պետք է դադարեն այստեղ իրենց առաքելությունը դիտարկել բացառապես Փաշինյանի վակցինացիայի, նրա իշխանությունը երկարաձգելու գործ»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ ամեն հարմար առիթով պետք է «բզել» Հայաստանում հավատարմագրված օպտարերկրյա դիվանագետներին, ռեստորաններում, մարզային այցերի ժամանակ մոտենալ նրանց, հարցեր ուղղել։

«Թե չէ մեզ կշարունակեն դիտարկել որպես էթնոգրաֆիկ թանգարան. եկել են, «կայֆավատ են ըլնում», տարազ-մարազ, քյաբաբ-մաբաբ, գինի ու գնացին»,- ասաց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախներից 2-ը մարվել է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Ավետարանական եկեղեցու պատվիրակությանը

27/11/2025
Նորություններ

Հայաստանում քաղաքական պատվերի արդյունքում կիրառվում է միայն կալանքը․ Արամ Վարդևանյան

27/11/2025
Նորություններ

Ողջունում եմ այդ հայտարարությունը. Փաշինյանը՝ եպիսկոպոսների հայտարարության մասին

27/11/2025
Նորություններ

Հիմնավոր համոզմունք կա՝ նման փորձաքննություն ոչ նշանակվել է, ոչ էլ իրականացվել․ Արշակ Սրբազանի փաստաբանը՝ մամուլում տարածված գրության լուսապատճենի մասին

27/11/2025
Հաջորդ գրառումը

Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախներից 2-ը մարվել է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական