Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է, որ այսօր վարչական դատարան է հանձնվել Առողջապահության նախարարի հրամանը անվավեր ճանաչելու մասին դիմումը։
Զոհրաբյանը նշում է, որ դիմումով դատարանին խնդրել են մինչև գործի դատաքննության ավարտը կասեցնի նախարարի հրամանի գործողությունը․ «Հուսով ենք՝ վարչական դատարանը օբյեկտիվ որոշում կկայացնի»։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել բոլոր տնտեսվարողների համար իրենց աշխատակիցների կողմից երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ աշխատակիցը՝ քաղաքացին պատվաստված է, հղի է կամ ունի հստակ հակացուցումներ՝ պատվաստումն իրականացնելու :
Տեսանյութը դիտեք այստեղ՝ https://www.facebook.com/100006642580999/videos/555955315488441