Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դատարանը հստակ արձանագրեց Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը՝ համաձայն 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության. Փաշինյան

23/02/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Դատարանը երեկ հրապարկեց իր որոշումները՝ բավարարելով Հայաստանի պահանջը և մերժելով Ադրբեջանի պահանջը: Պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը: Դատարանը շեշտեց, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար»,- Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ  2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է: Փաշինյանը նկատեց՝ սա կարող է հանրության տարօրինակ արձանագրում թվալ այն իմաստով, որ Լաչինի միջանցքի փակ լինելը ակնհայտ է բոլորի համար: «Բայց Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, թե Լաչինի միջանցքը փակ չէ: Թե ինչքան էին միջազգային հանրության ներկայացուցիչները հավատում, դա ուրիշ հարց է: Բայց սրանով արձանագրվեց միջազգային հանրության մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը: Եվ դա արձանագրեց համաշխարհային բարձրագույն դատական ատյանը»,-ասաց նա:

Նա երկրորդ կարևոր հանգամանքը համարեց այն, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար՝ ըստ էության լուրջ չհամարելով միջանցքը «էկոակտիվիստների» կողմի փակելու հանգամանքը, և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը:

Դատարանը նաև վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը, որ 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը նույն փաստաթղթով պարտավոր է երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը՝ ԼՂ-ից դեպի Հայաստան և ՀՀ-ից դեպի ԼՂ, և Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության  ներքո:

«Ըստ էության, դատարանն արձանագրեց, որ սա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է: Մյուս կարևոր հանգամանքը հետևյալն է՝ դատարանը հստակ արձանագրեց Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը՝ համաձայն 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ըստ այդմ նաև տվյալ հայտարարությանն ու նրա դրույթներին, այդ թվում՝ ԼՂ-ի և շփման գծի առկայության վերաբերյալ տրվեց միջազգային իրավական նշանակություն»,-նկատեց վարչապետը:

Միևնույն ժամանակ դատարանն արձանագրել է, որ միջանցքի փակման հետևանքով խաթարվել են սննդի, դեղամիջոցների, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները ԼՂ-ին, սահմանափակվել է էթնիկ հայերի հասանելիությունը մի շարք կենսական բժշկական ծառայություններին՝ այսպիսով հաստատելով ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիոյ երկրաշարժը եւ Հայաստանի երկընտրանքը

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը պետք է անվերապահորեն կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, բայց դժվար թե կատարի. Դավիթ Բաբայան

Համանման Հոդվածներ

Իրավունք

Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց. նա 3 ամսով կենթարկվի տնային կալանքի

20/11/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորների հետ

20/11/2025
Նորություններ

Երբ կարձանագրվի, որ մենք անարդար մի լումա գումար ենք վերցրել որևէ մեկից, մենք այդ գումարը վերադարձնելու ձևերը կգտնենք. Նիկոլ Փաշինյան

20/11/2025
Նորություններ

Փաշինյանն արհեստական բանականություն չի օգտագործում. տեքստերը երկար են

20/11/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը պետք է անվերապահորեն կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, բայց դժվար թե կատարի. Դավիթ Բաբայան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական