Կիրակի, Հունվարի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դատարանը կքննի Մալաքյան եղբայրների կալանավորման միջնորդությունը

03/09/2020
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՃՈ ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության համար մեղադրվող ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյանները սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան ազատ են արձակվել Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից` այն բանից հետո, երբ լրացել է նրանց ձերբակալության 72 ժամը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը,  ֆուտբոլիստ եղբայրներն ազատ արձակվելուց լրագրողների հետ զրույցում նշեցին, որ շատ բան չեն կարող ասել դեպքի հետ կապված։

Նրանք շնորհակալություն հայտնեցին ֆուտբոլի ֆեդերացիայից և բոլոր այն անձանցից, ովքեր իրենց զորակցությունն են հայտնել։

Էդգար Մալաքյանը նշեց, որ քննությունը ցույց կտա, թե ովքեր են մեղավոր։

«Ինչ վերաբերում է դեպքին, դրա մասին ընթացքում բոլորդ էլ կիմանաք՝ ոնց ու ինչ է եղել։ Մեզ վրա են հետքերը, որոնց մասին կխոսենք հետո»։
Հարցին՝ արդյոք իրենք ոստիկաններին հարվածե՞լ են, Մալաքյաններն ասացին՝ ոչ։

Մալաքյաննների շահերի պաշտպան  Գոռ Միքայելյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ սեպտեմբերի 3-ին դատարանը կքննի Մալաքյաններ եղբայրների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին երկու միջնորդությունը։

Պաշտպանը լուսանկարներ է հրապարակել, որտեղ ֆուտբոլիստների դեմքերին երևում են բռնության հետքեր։ Միքայելյանը նշել էր, որ մամուլում միակողմանի է ներկայացվում Կասկադում տեղի ունեցած դեպքը, և այն եղել է լրիվ այլ կերպ։

Ավելի վաղ, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երևանի Կասկադում օգոստոսի 30-ին ժամը 23:15-ին երկու ֆուտբոլիստ եղբայների կողմից ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու դեպք է արձանագրվել։

Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ  բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողի ուսադիրը: ՊՊԾ ծառայողների օգնությամբ վերջիններս բերման են ենթարկվել, պարզվել է նրանց ինքնությունը. վերջիններս եղբայրներ են՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ: Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Քրեական գործով ոստիկանության չորս ծառայող ճանաչվել են տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում կհայտարարվեն պահեստազորային վարժական հավաքներ

Հաջորդ գրառումը

Այս ամենը վերածվում է հերթական տեղեկատվական արշավի․ Զախարովա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե իշխանությունը պահվում է քաղբանտարկյալներով, ապա դա այլևս կառավարում չէ, այլ՝ գերեվարում. Վլադիմիր Մարտիրոսյան

25/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Տեր Հայկին թույլ չտվեցին պատարագ մատուցել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում

25/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես տեսնում եմ, թե ինչպես է տատիկս խանութում երկար նայում մրգերին ու հետո հեռանում՝ առանց որևէ բան գնելու. դիլիջանցի Նարինեի նամակը

24/01/2026
Նորություններ

Միքայել Սրբազանն իր օրը սկսում և ավարտում է հայ ժողովրդի բարօրությանն ուղղված աղոթքներով

24/01/2026
Հաջորդ գրառումը

Այս ամենը վերածվում է հերթական տեղեկատվական արշավի․ Զախարովա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական