Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու` պաշտպանների միջնորդության քննարկումը։ Նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի դեմ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով քրեական գործ է հարուցվել: