Հինգշաբթի, Մայիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դավիթ Բաբայանը բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից դիմել է բոլոր իրավապաշտպաններին և բարի կամքի մարդկանց։

«Իսկ հիմա ես կուզենայի հակիրճ ներկայացնել դատական գործընթացը, ո՞վ է իմանում վաղը ինչ կլինի հետս, որպեսզի դուք տեղյակ լինեք ընդհանուր առմամբ, ինչ է կատարվում։ Այս դատավարությունը, որ ընթանում է, իհարկե, շինծու է, խախտվում են կոպտորեն բոլոր նորմերը, մարդասիրության, արդարադատության, արդարության, միջազգային իրավունքի, իրենց սեփական օրենսդրությունը։ Ես կոչ եմ անում, որպեսզի մեր հայրենանվեր հայությունը միավորվի և պաշտպանենք մեր իրավունքները, որովհետև մենք դիմելու ենք միջազգային դատարան։ Իրենց բոլոր փաստարկները շինծու են, փուչիկ են, շատ թույլ են։ Այս դատավարությունը ոչ թե դատավարություն է, սա էթնոքաղաքական վենդետա է, էթնոքաղաքական լինչ է ուղղված մեր ժողովրդի անցյալին, ներկային և ապագային։

Այնքան շատ էին այդ չարաշահումները, խախտումները, որ նույնիսկ որոշ փաստաբաններ դրա մասին նշել են, հայտնելով, որ ժամանակը կգա, իրենց համար ամոթ կլինի այդ բոլոր խախտումների համար։ Ես կասեի նաև ցավոտ կլինի, որովհետև կան որոշ գաղափարներ, որոշ չգրված օրենքներ, գրված օրենքներ, հավատքի հետ կապված, որոնց խախտումը, այդ թվում, առավել ևս գիտակցաբար, կամավոր և հանդուգն որևէ մեկին չի ներվում երբևիցե։ Ես մեջբերել եմ նաև իրենց Ղուրանից մի ասացվածք, որտեղ ասվում է, որ Աստված չի սիրում հանդուգն և ինքնահավան, ինքնագոհ մարդկանց, և սա շատ կարևոր է։ Կարծում եմ, որ դա ունեցավ իր ազդեցությունը։

Այնքան շատ են այդ խախտումները, որ երբեմն նաև տրագիկոմեդիայի է հասնում։ Օրինակ, առաջին բանը, որ աչք է ծակում, դա այն է, որ մեղադրականում գրել են, որ ինձ մոտ խուզարկման ժամանակ հայտնաբերվել են երկու մետաղական իրեր՝ սպիտակ և դեղին գույնի, դրանք իմ ոսկյա վզնոցն է՝ խաչով և արծաթյա թզբեհը, երկուսն էլ ձեռքի աշխատանք է։ Հիմա դա նշում են որպես սպիտակ և դեղին գույնի ինչ-որ մետաղական իրեր։

Այնուհետև շատ հետաքրքիր է, այսպես կոչված, վկաների պարզաբանումները. մի վկա, որ ինձ առաջինը «ճանաչեց», ինձ ասաց՝ դու Վիտալի Բալասանյանն ես, քեզ լավ հիշում եմ, ծեծում էիր ինձ, խոշտանգում էիր։ Այնուհետև բոլորը ասեցին, որ նա այլ մարդ է, բայց սա չէր հանգստանում։ Իմ պաշտպանն ասաց, նա ինքը չի, սա պաշտպանին անպատվեց, հայ համարեց, հետո տեսավ, որ իրավիճակը բարդացել է, սկսեց ինչ-որ սիմուլյանտություն անել։

Մյուսը, որ ինձ «ճանաչեց», մի մարդ էր, որ ասում էր, որ ես իրեն խոշտանգում էի 1994 թվականի ձմռանը և ասում էր՝ չես փոխվել առհասարակ, հասակդ երկու մետր նույնն է, ոսկեգույն մորուքով, բեղերով և մազերով, ոչ մի ձևով չես փոխվել։ Դա էլ մեզ մատնանշելով ասում էր՝ մեզ ծեծում էին դաժան ձևով 93 թե 92 թվականին, կախել էինք գլուխը դեպի ներքև, յոթ օր պահել էինք այդ իրավիճակում, ծեծում էինք երկաթե ձողերով, ինչ-որ փայտերով։

Ես ասում եմ՝ նույնիսկ չղջիկները, որոնք միլիոնավոր տարիներ էվոլյուցիա են անցել, չեն կարող յոթ օր անընդմեջ կախված մնալ, ո՞նց ես դու կախված մնացել։ Հասկանու՞մ եք, նորմալ դատարանում պետք է առնվազն երեք պատասխան տրվի դրանց, կամ այդ մարդիկ պետք է ներողություն խնդրեն, կամ նրանց նկատմամբ պետք է բժշկական փորձաքննություն անել, միգուցե ինչ-որ խնդիրներ ունեն, կամ պետք է, որպես զրպարտություն համարեն և դատի տան։

Ոչ մի բան տեղի չունեցավ, հակառակը, նրանք գալիս էին բոլոր դատավարություններին, շատ ու շատ այլ նիստերի, և նրանց ցույց էին տալիս առաջին պլան, իրենց հեռուստատեսությանը։

Հետաքրքիր էր նաև այն, որ մի նախաքննության ժամանակ բերեցին և ցույց տվեցին ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանի նկարը, ասեցին, որ սա հայտնի մաֆիոզ է, զենք էր վաճառում։ Ես ասեցի՝ այդ մարդը դրա հետ կապ չունի, հետո պարզվեց, որ սա այլ Դավիթ Գալստյան է՝ «պատրոն Դավո» կոչված անձը։ Բայց խնդիրն այն է, որ այդ պատգամավորի նկատմամբ արդեն 73 անձ վկայություն է տվել և անձամբ, իբրև թե տեսել են իրեն։ Երբ ես պատմեցի, նրանք խառնվեցին իրար, գնացին, մոտ երկու ժամ հետո եկան, ասեցին փոխել ենք, կասեք, որ դուք փրկել եք Դավիթ Գալստյանի կյանքը….»։

Դավիթ Բաբայան

Բաքվի բանտից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

Հաջորդ գրառումը

ՌԴ-ն Հայաստանին ներառել է իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախյան վերջին մարտերին անհետ կորած զինծառայողները. «Հետք»

14/05/2026
Նորություններ

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի. Իվետա Տոնոյան,

14/05/2026
Միջազգային

ՌԴ-ն Հայաստանին ներառել է իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում

14/05/2026
Ազգային

«Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

14/05/2026
Հաջորդ գրառումը

ՌԴ-ն Հայաստանին ներառել է իր քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական