Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այսօր հանդես կգա հայտարարությամբ. Այս մասին հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով իրականացվող ստուգումներին։
Հակոբյանը՝ բացելով փակագծերը նշեց, որ 12 օրից ավելի է արդեն իշխանությունները ապօրինի կերպով թույլ չեն տալիս խտանյութի արտահանումը, ինչը բերում է որոշ խնդիրների և վնասների։
«Չեն հասկանում, որ կանգնում է տարադրամի եկամուտը։ Արդեն 12 օրվա ընթացքում Հայաստան չի մտել 20 միլիոն դոլար և դա հղի է վտանգներով և երկրում կառաջացնի տարադրամի կուրսի տատանում»։
Հակոբյանը նշեց, որ այսօր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պաշտոնապես հայտարարություն կտարածեն։ Հավելեց, որ իրավապահ մարմինները երկու օր առաջ են կոմիբինատի տարածքը լքել։
«Գրոհայինները դիմակներով, ավտոմատներով եկել էին, երևի Սև լիճը շփոթել էին կոմբինատի հետ ու երեկ տարածքը լքել են»։
Հակոբյանը հավելեց նաև, որ մարզում շարունակվում է իրավապահ մարմինների տեռորը, հարցաքննությունների են հրավիրվում մեծից փոքր, տարեցներն ու կանաք։
Հակոբյանը հիշեցրեց, որ Քարահունջում և Որոտանում քաղաքացիներից կորզում են ցուցմունքներ, ինչը հաղորդում է հանցագործության մասին և իրավապահները դրանց չեն արձգանքում։
«Արձանագրում եմ, որ մի քանի քննչական՝ մոտ 10 խումբ է աշխատում, որոնք նույն կերպ փորձում են իմ վրա, համայնքապետերի վրա ամրացնել ինչ-որ կորզած ապօրինի ցուցմունքները և նման մթնոլորտ է տիրում Սյունիքում»։
Աղբյուր` Փաստինֆո