Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գորիս-Կապան ճանապարհն ու դեռ մի քանի կիլոմետր էլ հայկական են, Փաշինյանը սպասարկում է թշնամու շահը․ Դ․ Ջամալյան

16/09/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաշինյանը Ազգային ժողովում նախօրեին հայտարարեց․ «Գորիս-Կապան ճանապարհը դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության վարչական սահմանից․ այդ հանգամանքի բերումով է, որ մեզ հայտնի տեղերում հայտնվել են հայտնի ցուցանակները եւ հենակետերը»։ Պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը Yerkir.am-ին հայտնեց՝ սա ընդամենը հերթական անհեթեթ հայտարարությունն է։

«Այդ անձնավորությունը եւ իր շուրջը հավաքվածները սպասարկում են թուրք-ադրբեջանական շահը։ Նման բան չկա, բավական է ընդամենը լավ ուսումնասիրել խորհրդային տարիներից մնացած արխիվային նյութերը՝ հասկանալու համար, որ այդ ճանապարհն ամբողջությամբ անցնում էր ՀԽՍՀ տարածքով, ճամփեզրից մի քանի հարյուր մետր եւս Հայաստանի ՀԽՍՀ տարածքն էր համարվում, այլապես եթե այդ ճանապարհը դուրս գար Խորհրդային Հայաստանի տարածքից անգամ մի քանի կիլոմետրով, որպեսզի այլ միութենական հանրապետության տարածքով անցնելու իրավական հիմքը լիներ, պետք է առնվազն լիներ երկու հանրապետությունների մինիստրների համատեղ որոշում, այլ իրավապայմանագրային հիմք, որի հիման վրա մի խորհրդային հանրապետության ճանապարհը պետք է անցներ մյուսով»,-Yerkir.am-ին ասաց Դավիթ Ջամալյանը։

Նա առաջարկեց ուսումնասիրել արխիվային նյութերը, փաստաթղթերն ու քարտեզները՝ համոզվելու համար, որ Փաշինյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։

«Խորհրդային բոլոր քարտեզներով այդ ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով։ Այդ տարիներին հրապարակված քարտեզներն ունեին փաստաթղթային-իրավական ուժ։ Կա նաեւ խնդրի այլ կողմ․ խորհրդային տարիներին գծված սահմանները վարչական են եղել․ արդեն հետխորհրդային շրջանում սահմանազատման գործընթաց պետք է իրականացվեր, եւ այստեղ արդեն ցանկացած երկիր, իր շահերն առաջ մղելով, հարեւան երկրի հետ նոր սահման ձեւավորեր․ այստեղ ուղղակի հարկավոր էր սուբյեկտայնություն ներկայացնող կառավարություն, որ իր երկրի շահը կարողանար պաշտպանել։ Այսինքն, այդ վարչական սահմանները վերահաստատվելու խնդիր ունեն, եւ իբրեւ պետական սահման վերահաստատվելիս հարկավոր է հայրենասեր ու պետականակենտրոն կառավարություն, որ իր երկրի շահը կարողանա առաջ մղել»,-շեշտեց ռազմական փորձագետը։

«Հետխորհրդային շրջանում՝ Խորհրդային Միության փլուզման պրոցեսին զուգահեռ, տեղի է ունեցե ադրբեջանական ագրեսիա ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ Հայաստանի Հանրապետության դեմ։ Ըստ այդմ, անգամ այդ՝ խորհրդասյին վարչական սահմկաններն այլեւս լեգիտիմ չեն կարող լինել զուտ ադրբեջանական ագրեսիայի փաստով․ այսինքն, ադրբեջանական ագրեսիայով պայմանավորված՝ նախկին խորհրդային վարչական սահմանները չեն կարող լինել լեգիտիմ, եւ 90-ականների ադրբեջանական ագրեսիան չի կարող մնալ անհետեւանք։ Եթե ունենանք խելքը գլխին, հայաստանակենտրոն կառավարություն, այս հանգամանքը եւս պետք է դարձնել դրոշակ եւ բանակցել գոնե այդ կարեւորագույն կոմունիկացիայի՝ Հայաստանին պատկանելն ապացուցելու համար։ Կան բոլոր փաստերը՝ այդ ճանապարհի՝ հայաստանապատկանությունն ապահովելու։ Այլ հարց է, որ այս թրքացածների վարչախումբը՝ բոլուկը, որը մեր գլխին բերվել է, սպասարկում է բրիտանաթուրքական շահ »,-նշեց ռազմական փորձագետը։

Փաստացի, կան բոլոր հիմնավորումները, որ այդ ճանապարհը պատկանում է Հայաստանին։ Մինչդեռ Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնողը հայկական բնակավայրերն արտասանում է թշնամու լեզվով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվրոպան այլևս չի կարող ապավինել «փափուկ ուժին», պետք է բարձրացնել պաշտպանունակությունը. Եվրահանձնաժողովի նախագահ

Հաջորդ գրառումը

Էրդողանը նախազգուշացրել է, որ չի հաջողվի «վերակենդանացնել հին» Թուրքիան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Միջազգային

Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ

16/04/2026
Հաջորդ գրառումը

Էրդողանը նախազգուշացրել է, որ չի հաջողվի «վերակենդանացնել հին» Թուրքիան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական