Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՇ-ն ռազմական հեղաշրջո՞ւմ աներ, ներքին բախումնե՞ր լինեին, ի՞նչ էր ստացվելու, ո՞վ էր դրա պատասխանը տալու․ Տիրան Խաչատրյան.Yerevan Today

20/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մենք հայտարարեցինք, որ այն քաղաքականությունը, որ իրենք տանում են, ազգակործան է և դրա շարունակությունը բերելու է այս օրվան, մենք դա հայտարարեցինք և պահանջեցինք իրենց հեռացումը։ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը պատասխանատվություն չի զգում այսօրվա համար, որ մնար հավատարիմ ԳՇ հայտարարությանը և հեռացնեին Նիկոլ Փաշինյանին ռազմական դրության պայմաններում։

«Ուրիշ բա՞ն ենք պահանջել։ Դուք ո՞նց եք պատկերացնում, որ ռազմական հեղաշրջո՞ւմ պետք է լիներ, Դուք այդպե՞ս եք պատկերացնում այդ պատասխանատվությունը։ Եվ այդ ռազմական հեղաշրջման հետևանքով ի՞նչ կլիներ, ո՞վ էր դրա պատասխանատվությունը կրելու, կամ միջազգային հանրությունը ո՞նց էր վերաբերվելու դրան։ Եթե լիներ ռազմական հեղաշրջում, ներքին բախումներ և այլն, ի՞նչ էր ստացվելու։ Այսինքն՝ մենք երկրի անվտանգությունը ապահովելու փոխարեն ներսից քանդելու խնդիրներ էինք ստեղծելո՞ւ»,– ասաց նա։

Դիտարկմանը, որ այդ դեպքում Ձեզ մեղադրում են քաղաքականության մեջ մտնելու մեջ, Տիրան Խաչատրյանն ասաց․ «Ինչո՞վ էր քաղաքականացված այդ քայլը։ Այդ մեղադրողները թող ապացուցեն կամ ինչ–որ բացատրություն տան, դրա քաղաքական լինելը ինչով է հիմնավորվում, օդո՞վ, իրենց դատարկ ցնորաբանություններից վերցնել ու ասել, որ տենց ա։ Եթե քաղաքականության մեջ մտնել լիներ, մենք վաղուց կալանավորված կլինեինք»։

Հարցին, որ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ պատերազմը եղել է Շուշիի համար, երեկ ԱԱԾ–ից ասում էին, որ նման տեղեկություն չունեն, Դուք ի՞նչ կասեք, ԳՇ նախկին պաշտոնյան ասաց․«Պատերազմը եղել է Շուշիի՞ համար, մնացած տարածքների համար պատերազմ չի՞ եղել։ Մնացած տարածքներում քամի՞ էին քշում, թե փուչիկ էին տրաքացնում։ Վերցնում եք ինչ–որ կտոր կամ իր ասածները՝ հիմք, արդյո՞ք այդպես է եղել ․․․ այդպես չի ․․․ Լավ պատերազմը որտեղի՞ց է սկսվել, Շուշիին հասնելու շատ ավելի կարճ ուղիներ կային։ Արդյո՞ք այդպես է, իհարկե այդպես չէ»։

Ի պատասխան հարցի, որ Փաշինյանն ասում է, որ կարող էինք պատերազմն ավելի վաղ կանգնեցնել, բայց, իհարկե, կունենայինք նույն վիճակը, սակայն առանց զոհերի։ Ինչպես ստացվեց այդպես, Տիրան Խաչատրյանն ասաց․ «Դա իրեն պետք է հարցնեք։ Դրանք դիվանագիտական խնդիրներ են, որով ինքը կարող էր կանգնեցնել ու չկանգնեցրեց։ Ասեց չէ՝ կարող էի կանգնեցնել։ Ինչո՞ւ չկանգնեցրեց։ Իրեն հարցրեք»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գուտերեշը Մոսկվա և Կիև այցելելու հարցով դիմել է Պուտինին և Զելենսկիին

Հաջորդ գրառումը

Ողջ Մոսկվայում Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող վահանակներ են տեղադրվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կոնֆլիկտի դեպքում Իրանը կհարվածի TRIPP-ին, բայց այս անգամ ոչ թե հեռահար հրթիռներով, այլ ինքնաձիգով, հողաթափիկ էլ շպրտի՝ կհասնի. Կարապետյան

11/05/2026
Նորություններ

Վեդիում մանկապղծության դեպքով 3-րդ անձն է կալանավորվել

11/05/2026
Նորություններ

1-10-րդ դասարաններում բացարձակ գերազանցիկ էի. ծնողներս մեզ դաստիարակել են ավանդական արժեքներով. Սամվել Կարապետյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ թե մանիպուլյացիա, այլ իրականության հսկայական շերտի ժխտում. Վահե Դավթյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Ողջ Մոսկվայում Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող վահանակներ են տեղադրվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական