Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.
Փաստացի հենց Գյումրիում կենտրոնացվել են ՔՊ-ի կողմից ատելի 3 մակարդակ:
1. Հանրային մակարդակում՝ Պահպանողականությունը
2. Անվտանգային մակարդակում՝ Ռուսական ռազմուժը
3. Տեղական-իշխանական մակարդակում՝ Նախկինը:
Այս ամենը փաստ է:
Փաստ է նաև, որ շուրջ յոթ տարի է այս երեք մակարդակների հետ սրանք մղում են վայրի կռիվ: Շուրջ յոթ տարի է այս երեք մակարդակների ոչնչացման առումով ունեն զրո արդյունք: Գյումրին ու Փաշինյանի երեկվա ԱԺ ողջ բանախոսությունը վկա:
Լայն իմաստով այս քաղաքական կռվի՝ որը խորքում պահպանողականության ու լիբերալ ծայրահեղականության միջև կռիվ է, հաշիվը առայժմ նույնն է 0-0:
Այս հաշիվը փոխվելու է աներկբա:
Կրկնում եմ հաշիվը նույնն է, որքան էլ ձեզ թվա, թե ՔՊ ական ծայրահեղականները հաղթում են: Չեն հաղթում, սպառվել են, շնչահեղձ են դրա համար էլ նյարդային են և հաճախ անադեկվատ: Պետական և իշխանական ատրիբուտիկան հանեք տակը կմնա ոչ թե զրո, այլ արժեքային, բարոյական, քաղաքական ցնցոտի ու լիքը թուրք-ադրբեջանական «թեյավճար»:
Ժողովուրդից էլ բան չպահանջեք, նա էս ամենի հետ կապ չունի:Ժողովուրդը հանրային քաղաքականության սպառող է, ոչ թե խորքային քաղաքականության: Փաշինյանն անդադար ժողովրդին տալիս է լայն հանրային քաղաքականության սպառման պրոդուկտ շաղախված անծայրածիր պոպուլիզմով՝ ԱԺ երեկվա կտրած գլուխներով պարն ու օխայը վկա: Նրան ընդդիմացողները դա չեն անում, փոխարենը գերդոզավորում են ռացիոնալիզմով և խորքային քաղաքականութան ծանր և դժվարամարս շերտերն են փորձում հասանելի և բացատրելի դարձնել:
P.S.
Այս զրոյական հաշիվը փոխվելու է աներկբա: Թեյավճար էլ չեն տալիս: