Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները կիրակի՝ մայիսի 15-ին, հավաքվել են Գլենդելում Հայաստանի հյուպատոսարանի առջև՝ իրենց համերաշխությունը հայտնելու Հայաստանում ժողովրդի «Դիմադրություն» շարժմանը. հայտնում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կառույցը:
Հանրահավաքից հետո ցուցարարները շարժվեցին դեպի Արցախի փողոց: Հանրահավաքի ժամանակ, քայլերթի և Արցախի փողոցումնեզրափակման ժամանակ հավաքվածների ուղերձը հստակ էր.
• Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, և Հայաստանը չի թուրքացվելու,
• Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ դա Արցախը փրկելու և Հայաստանը պաշտպանելու միակ լուծումն է,
• իր գործողություններով, որպես Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար, Զարեհ Սինանյանը Փաշինյանի դավաճանության մեղսակիցն է,
• Նիկոլ Փաշինյանը Հայաստանում և հատկապես Սփյուռքում չունի մանդատ՝ բանակցելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ Ցեղասպանության պահանջատիրության հաշվին,
• Փաշինյանի կողմից ցանկացած պայմանավորվածություն չի արտացոլում Արցախի, Հայաստանի ժողովրդի և Սփյուռքի դիրքորոշումը, այդ իսկ պատճառով սին է և առ ոչինչ:
Նշենք, որ, Հայաստանում փաշինյանական թուրքամետ իշխանությունների դեմ սկսված «Դիմադրություն» շարժմանը զուգահեռ, Սփյուռքում նույնպես պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվում: