Հարավային Ֆլորիդայի պրոֆեսոր Ջոզեֆ Դիտուրին ջրի տակ 100 օր է անցկացրել։ Այս մասին «Click Orlando» հարթակն է գրում։
Ջոզեֆ Դիտուրին էքսպերիմենտն այս տարվա մարտ ամսին է իրականացրել։ Նա 100 օր անց է կացրել ջրում՝ 10 մետր խորության տակ։ «Neptune 100» անունով գիտափորձի համար հատուկ տուն-լաբորատորիա են ստեղծել, ինչի մեջ էլ հենց իր կյանքի հարյուր օրն անց է կացրել պրոֆեսորը։ Ծրագրի նպատակն է եղել պարզել մարդու օրգանիզի վրա երկարատեւ ճնշման ու մեկուսացման հետեւանքը։
Դիտուրին համաշխարհային ռեկորդ սահամանել է ջրի տակ անցկացնելու դեռեւս 73-րդ օրը, բայց էքսպերիմենտի կազմակերպիչների հորդորով նա շարունակել ջրի տակ մնալ։
Նախնական տվյալներով՝ «ջրային թերապիայի» ընթացքում՝ պրոֆեսր Դիտուրին նիհարել է, արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազել է, սկսել է ավելի լավ քնել ու, ընդհանուր առմամբ, լավացել է նրա ինքնազգացողությունը։
Ս․Վ․