Երեքշաբթի, Սեպտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիտեմ` ինչից է ներվայնանում, ուստի ուզում եմ փաստերով հիշեցնել Փաշինյանին, թե ինչ բանակցային ժառանգություն է նա մսխել. Արմեն Աշոտյան

23/09/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արմեն Աշոտյանը գրում է. «Գիտեմ, որ Արցախյան հարցից Փաշինյանն ամենաշատն է նյարդայնանում։

Ուստի կրկին ուզում եմ փաստերով հիշեցնել իրեն, թե ինչ բանակցային ժառանգություն է նա մսխել՝ արհավիրք բերելիվ մեր երկրի եւ ժողովրդի գլխին։

Թե ինչպիսի բանակցային ժառանգություն ենք թողել մենք, թե ինչպիսի ամրագրումներ կային Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման, երաշխավորման և իրացման մեխանզիմենրի հստակեցման առումով՝ ամրագրված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մակարդակով, վաղուց հայտնի է, մանրամասն ներկայացված է թե Սերժ Սարգսյանի, թե Էդուարդ Նալբանդյանի, թե մեր կուսակցիների, թե անկախ փորձագետների և այլ քաղաքական գործիչների կողմից:

Ուստի զերծ մնալով մեր թողած բանակցային ժառանգությունը ներհայաստանյան աղբյուրներով ապացուցելու հնարավորությունից, կհիշեցնեմ ասածս հավաստող միայն միջազգային կամ օռարերկրյա հղումները.

1. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների 2009-2013 թթ. հինգ համատեղ հայտարարությունները, որոնցով կարգավորման ամրագրված Հիմնարարար սկզբունքների մեջ ընդգրկծված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ կարգավորման էլեմենտների մեջ հստակեցված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման կարևորագույն բաղադրիչները: Օրինակ, լ՛Աքվիլլայի 2009 թվականի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր, որ՝
· Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի կամքի արտահայտման միջոցով, որի արդյունքները միջազգային իրավական ուժ կունենան;
· մինչ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ-ը կունենա միջազգային հանրության կողմից ճանաչված միջանկյալ կարգավիճակ;
· պետք է ապահովվի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապը
Հետագայում այս սկզբունքներն ու էլեմենտներն էլ ավելի են մանրամասնվել, բացվել, միս ու արյուն են ստացել, ինչում կհամոզվեք ստորև բերված այլ փաստերով:

Հղումը

2. Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության սույն թվականի հունվարի 13-ի պաշտոնական արձագանքը Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին, որում հստակ մատնանշվել է, թե ինչպիսի բանակցային ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ֆիսքված է՝ “Ինչ վերաբերում է ԼՂ վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, վերջին տարիներին բանակցությունների սեղանին դրված առաջարկները նախատեսում էին որպես վերջնական նպատակ մեջբերում եմ. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավարար կարգավիճակի որոշումը ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում համաժողովրդական քվեարկության իրականացման եղանակով, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքը և իրավական պարտադիր բնույթ կկրի՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համապատասխան: Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունն ու կարգավիճակը նույնպես առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլում”: Նույն պարզաբանումը պարունակում է նաև հետևյալ կարևորագույն գնահատականը, որը ապացուցում է Փաշինյանի կողմից մեր թողած բանակցային ժառանգությունը մսխելու փաստը. “Տվյալ մոտեցումները պահպանվում էին մինչև 2018 թվականը, երբ Երևանը առաջ քաշեց նոր մոտեցումներ”:

Հղումը

3. Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության սույն թվականի դեկտեմբերի 3-ի նմանման պաշտոնական արձագանքը ԱԺ խոսնակի հայտարարություններին, որոնք ևս մեկ անգամ վերահաստատում են մեր թողած բանակցային փաթեթի հայանպաստ լուծումների բովանդակությունը:

Հղումը

4. ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ստորագրված 2017 թվականւ նոյեմբերի 24-ին, պարունակում է հետևյալ դրույթը “ԸՆԴՈՒՆԵԼՈՎ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը. ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների և սկզբունքների, որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից հրաժարվելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը, և արտացոլված են ԵԱՀԿ 2008 թվականի նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արված բոլոր հայտարարություններում. նշելով նաև կարգավորման այս գործընթացին աջակցելու՝ Եվրոպական միության կողմից հայտարարված հանձնառությունը.” Սա ակնհայտ ապացույց է, որ Եվրոպական Միությունը պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթղթում պաշտոնապես ամրագրում էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իքնորոշման իրավունքի սկզբունքը և իր աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բոլոր առաջարկություններին (տես՝ կետ 1)

Հղումը

5. Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի սույն թվականի ապրիլի 9-ի պաշտոնական պարզաբանումը հստակեցնում է համանախագահ երկրների առաջարկած փաթեթի միջազգային երաշխիքների և իրավական ամրագրման մեխանզիմները. “Ցանկանում եմ ընդգծել, որ կարգավորման առաջարկների փաթեթը, բացի Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հռչակագրից, ներառում էր նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը դրան աջակցելու մասին: Այս երկու փաստաթղթերը, գումարած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, կազմում էին այն ժամանակվա ռուսական առաջարկների էությունը, որոնց մասին մանրամասն տեղեկացված էին մյուս համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան և որին նրանք լիովին աջակցում էին»,”
Հղումը

6. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2016 թվականի հոկտեմբերի 7-ի հայտարարությունը Ադրբեջանի կառավարության նիստին առ այն, որ փակ դռների հետևում նրա վրա մեծ ճնշում է գործադրվում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Հղումը

Այսքանը միայն միջազգային ապացույցներն են և փաստերը, որոնք վկայում են Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանից դուրս ապրելու համար տարիների հմուտ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ Սերժ Սարգսյանի թողած բանակցային հայանպաստ ժառանգության մասին և հիմնահատակ ջախջախում են կապիտուլյանտի և իր խոսացող ուսապարկերի հանդուգն ստերը, որոնց նպատակը արյունալի պատերազմի, հայրենազրկման, հազարավոր զոհերի և վիրավորների համար պատասխանատվությունից խուսափելն է:

Մատնանշված ողջ տեղեկատվությունը փաստագրված և պահպանված է եղել Հայաստանի ԱԳՆ-ում առնվազն մինչև 2018 թվականի ապրիլի 23-ը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ

Հաջորդ գրառումը

Ինչ իրավական ակտով էր թույլ տվել ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս. Փաշինյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ի՞նչ որակում կարելի է տալ մարդուն, ով մեղադրական «ցուցմունք» է տալիս այն պետության դեմ, որի պետական գաղտնիքներին ամբողջությամբ տիրապետում է

23/09/2025
Նորություններ

Ես պաշտոնի համար նախկինների ու ներկաների հետ երբեք ճանապարհ չեմ գնա. կասեմ՝ առանձին կգնամ-չեմ գնա, թե որևիցե մեկին կպաշտպանեմ. Ղուկասյան

23/09/2025
Նորություններ

Կեղծավորներ, գնացեք ձեզ մաքրեք, ձեր դարդը լացեք, թե Աստծուն ինչ պիտի պատասխանեք, հետո մնացած մարդկանց մասին մտածեք. Ղուկասյան

23/09/2025
Նորություններ

Հայտնի խոսք կա՝ «ֆեստիվառը ելավ ջրի երես», և հենց սա է Նիկոլ Փաշինյանի վերջին սրացումների պատճառը. Սուքոյան

23/09/2025
Հաջորդ գրառումը

Ինչ իրավական ակտով էր թույլ տվել ՀՀ 18 տարեկան զինվորներին տեղակայել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս. Փաշինյան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ես պաշտոնի համար նախկինների ու ներկաների հետ երբեք ճանապարհ չեմ գնա. կասեմ՝ առանձին կգնամ-չեմ գնա, թե որևիցե մեկին կպաշտպանեմ. Ղուկասյան

23/09/2025

Ես պաշտոնի համար նախկինների ու ներկաների հետ երբեք ճանապարհ չեմ գնա, լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով...

ԿարդալDetails

Կեղծավորներ, գնացեք ձեզ մաքրեք, ձեր դարդը լացեք, թե Աստծուն ինչ պիտի պատասխանեք, հետո մնացած մարդկանց մասին մտածեք. Ղուկասյան

23/09/2025

Հայտնի խոսք կա՝ «ֆեստիվառը ելավ ջրի երես», և հենց սա է Նիկոլ Փաշինյանի վերջին սրացումների պատճառը. Սուքոյան

23/09/2025

Դիտավորյալ գործեր են կարում, որ գնանք ասենք՝ ձեր կողքին ենք, փակեք այս գործերը. մենք այդպիսի մարդ չենք. Ղուկասյան

23/09/2025

Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական խոսքը՝ արտաքին սպառնալիքի աղբյուր. Սուրեն Սուրենյանց

23/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական