Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գիտական անունը շահի դիմաց ծախելու ստորություն. Գալչյանի բերանով խոսում է ոչ թե գիտությունը, այլ փառասիրությունը, ոչ թե խիղճը, այլ շահը. Արարատ քահանա Պողոսյան

03/11/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մտավորականի կոչումի դավաճանության մասին

Գիտնականի հեղինակությունը կամ արժեկշիռը չափվում, ամբողջանում է ոչ միայն նրա գիտական վաստակով, այլև բարոյական նկարագրով, արժեհամակարգով ու սկզբունքներով։

Ռուբեն Գալչյանի օրինակը խորհրդանշում է այն բարոյահոգեբանական անկայունությունը, որն այսօր, ցավոք, հաճախակի երևույթ է, երբ մտավորականության անունից փորձում են ուղղորդել հանրությանը, բայց իրականում առաջնորդվում են ոչ թե ազնիվ գաղափարներով, այլ անձնական շահամոլությամբ ու արծաթասիրությամբ։ Մարդը, որ գիտությամբ է զբաղվում, բայց բարոյապես մերկ է, որ գիտելիք ունի, բայց ոչ՝ իմաստություն, կարող է վերածվել սեփական վաստակի գերեզմանափորի․․․

Երբ 2015 թ․ Գալչյանի գրքի հրատարակությունը պահանջում էր հովանավորություն, նա ստացավ Եկեղեցու օրհնությունն ու նյութական աջակցությունը․ գիրքը տպագրվեց, իսկ հեղինակը խրախուսվեց, ավելին՝ Մոսկվայում վերջինիս ներկայությամբ կազմակերպվեց շքեղ շնորհանդես։ Ամենակարևորը՝ այդ ժամանակ նա չէր կասկածում Վեհափառ Հայրապետի բարոյականությանն ու ազգային-հոգևոր առաքելությանը․ խոնարհությամբ ընդունում էր Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը և օգտվում եկեղեցական բարեգործությունից։

Բայց երբ փոխվեցին շահեկան դիրքերը, մարդը Վեհափառին գովաբանողից վերածվեց երկդիմի, ապերախտ ու զրպարտիչ թունոտ հակառակորդի՝ դառնալով մի ճամբարի խոսնակ, որ համակարգված ձևով անընդհատ փորձում է խաթարել Հայ Եկեղեցու հեղինակությունը՝ հարվածելով մեր ազգային ինքնության միջնաբերդին։

Արդար է ասել՝ Գալչյանի բերանով խոսում է ոչ թե գիտությունը, այլ փառասիրությունը, ոչ թե խիղճը, այլ շահը։ Դա ոչ թե գիտնականի, այլ ստամտավորականի վարք է՝ անկյալ, մանրախնդիր ու բազմադեմ։ Դա պարզ երախտամոռություն չէ, դա բարոյական դեգրադացիա է, գիտական անունը շահի դիմաց ծախելու ստորություն։ Իսկ նա, ով չի կարող հավատարիմ մնալ Մարդ կոչմանը, չի կարող հավատարիմ մնալ նաև իր գիտական ճշմարտությանը և այն մարդը, որ իր լեզուն դարձնում է ատելության գործիք, ո՛չ Աստված ունի, ո՛չ խիղճ, նա դառնում է ոչ թե գիտության ծառա, այլ այն պղծողը, քանի որ խելքը դառնում է սառը, իսկ սիրտը՝ դատարկ, որից և ծնվում նրա խոսքի թույնը։

Այս փոթորկոտ ժամանակներն էլ, անկասկած, կանցնեն։ Բայց պատմության հիշողությունը անողոք է․ այն չի ներում դավաճանությունը։ Գալչյանի անունը կդառնա օրինակ այն մասին, թե ինչպես կարելի է գիտությամբ զբաղվել, բայց չդառնալ գիտնական, խոսել Հայրենիքի անունից, բայց դառնալ նրա հոգևոր տան թշնամին․․․

Արարատ քահանա Պողոսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ոչ մի պետական մարմին այսօրվա ՀԷՑ-ին չի պատժում, անգամ վախենում են մոտենալ, որովհետև համապատասխան սուբյեկտն ունի 100 տոկոսանոց քարտ բլանշ. Ղազինյան

Հաջորդ գրառումը

Քվեաթերթիկը պատրաստ է. Վահե Հովհաննիսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

21/11/2025
Նորություններ

Իրանը Իսրայելի հետ պատերազմի օրերին իր դաշնակիցներից աջակցություն չի ստացել. նախագահ

21/11/2025
Հաջորդ գրառումը

Քվեաթերթիկը պատրաստ է. Վահե Հովհաննիսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական