Աչքի պոչով նայեցի այսօրվա հանրահավաքը։ Նայելով ելույթ ունեցողներին, ջղերս չդիմացան մինչև վերջ լսելու։ Նախ, բոլոր բանախոսները ուրախ-զվարթ, ժպտերես էին։ Կարծես չենք ունեցել ավերիչ պատերազմ, հարյուրավոր զոհեր, տարածքների կորուստ։ Եվ ովքե՞ր են «հերոս»-բանախոսները․ Արման Բաբաջանյան՝ փաստաթղթեր կեղծած, բանակից թռած դավաճան, Հայկ Սարգսյան՝ ոչնչություն, որը բացահայտ կողմ էր Բերձորը, Աղավնոն թշնամուն հանձնելուն, Արա Պապյան՝ ՀՀ նախկին դեսպան, ով դիվանագիտական աշխատանքն ավարտելով, ընտանիքով հրաժարվեց ՀՀ քաղաքացիությունից , տղաներին թռցնելով բանակում ծառայելուց և նման այլ երևույթներ։
Իրականում հավաքը նվիրված էր առաջին հերթին Արցախը թշնամուն նվիրելուն և հայաթափելուն, երկրորդն արդեն՝ Հայաստանն է։