Գերմանիայի Charite կլինիկայի պաշտոնական ներկայացուցիչ Մանուելա Ցինգլը հայտարարել է, որ հաստատության բժիշկները պատրաստվում են հայտարարություն անել Ալեքսեյ Նավալնիի վիճակի մասին:
«Բուժող բժիշկները հնարավոր է հայտարարություն անեն երկուշաբթի օրը», նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը: Այժմ բուժանձնակազմը քննարկում է հայտարարության ձևաչափը: Դա կարող է լինել մամլո ասուլիս կամ գրավոր հայտարարություն: Ցինգլը նշել է, որ Նավալնիի բուժզննումները շարունակվում են: