Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Գերիների վերադարձը պարտավորություն էր, իսկ հույժ գաղտնի տեղեկությունները թշնամուն հանձնելը՝ պետական դավաճանություն». Էդգար Ղազարյան

05/07/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գերիների վերադարձը պարտավորություն էր, իսկ հույժ գաղտնի տեղեկությունները թշնամուն հանձնելը՝ պետական դավաճանություն
2021 թվականի հուլիսի 3-ի երեկոյան Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ջանքերով և նրա ուղեկցությամբ Բաքվից Երևան են վերադարձել 15 հայ ռազմագերիներ։

Խնդրի մարդկայնորեն արդարացված հուզական բաղադրիչը հաղթահարելուց հետո, կարծում ենք, կարելի է կատարել փաստերի համադրություն՝ իրատեսական գնահատականների և եղելությունը ճիշտ հասկանալու համար։
Նախ՝ Արցախում 44-օրյա պատերազմի սանձահարման և դրա բոլոր հետևանքների (մարդկային հազարավոր զոհեր, գերիներ, վիրավորներ, ավերածություններ, տարածքների կորուստներ, միլիարդավոր դոլարների վնասներ և այլն) համար անձնական պատասխանատվություն է կարում հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և հայ ժողովրդի ամենամեծ դավաճանը՝ Նիկոլ Փաշինյանը։

Երկրորդ՝ գերիների վերադարձի հետ կապված խնդիրը հստակ կերպով ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։ Մասնավորապես, այդ հայտարարության 8-րդ կետը սահմանում է․ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»։

Ընդ որում, ի տարբերություն, հայտարարությամբ Ադրբեջանին տարածքների վերադարձի կետերին, այս կետի համար ժամկետներ սահմանված չեն, ինչը ենթադրում է (հաշվի առնելով նաև դրա հումանիստական և մարդկանց կյանքին, առողջությանը և արժանապատվությանը վերաբերող հանգամանքը) պետք է կատարվեր անհապաղ՝ հնարավոր սեղմ ժամկետում։ Ի դեպ, Հայաստանն այդ հայտարարության այդ կետով սահմանված, ի թիվս մյուս կետերի պարտավորությունների, կատարել է վաղուց, որի հետևանքով Հայաստանում այլևս գոյություն չունեն ադրբեջանցի ռազմագերիներ։

Ավելին, Հայաստանն Ադրբեջանին է հանձնել նաև տարիներ առաջ դիվերսիոն նպատակով ներթափանցած և հայ պատանուն սպանած ադրբեջանցիների, որոնք դատարանի որոշմամբ դատապարտվել էին ազտազրկման և կրում էին իրենց պատիժը։ Այն որ, մինչ օրս Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության այս կետը մնում է ամբողջությամբ չկատարված, դա հայկական դիվանագիտության, ռազմաքաղաքական ղեկավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի ամբողջական ձախողման հետևանք է։

Հայաստանի պետության ղեկավարի կարգավիճակում, սպասարկելով բացառապես թշնամու շահերը՝ նա չի կարողանում կյանքի կոչել եռակողմ հայտարարության մեջ ամրագրված անգամ ամենատարրական, հումանիտար նշանակության դրույթները՝ փոխարենը կատարելով Ադրբեջանի շահերից բխող բոլոր մյուս կետերն ու պարտավորությունները։
Ինչ վերաբերում է ականապատ դաշտերի մասին քարտեզների տրամադրմանը, ապա դա նախատեսված չէ ո՛չ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ո՛չ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում, ո՛չ որևէ այլ փաստաթղթում։

Դա Ադրբեջանի կողմից ներկայացված հավելյալ պահանջ է, որը հայկական կողմը կատարում է, ըստ էության, առանց նախապայմանների՝ հերթական անգամ սպասարկելով Ադրբեջանի շահերը։ Հարկ է նկատել, որ ականապատ դաշտերի քարտեզների ստացման խնդիրը հետպատերազմյան ժամանակաշրջանում Ադրբեջանի դիվանագիտության կարևորագույն խնդիրներից մեկն է։ Այդ հարցը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բարձրացրել է գրեթե բոլոր իրավասու միջազգային կազմակերպությունների և բազմաթիվ պետությունների առջև։

Առանց այդ տեղեկությունների, Ադրբեջանն, ըստ էության, փաստացի զրկված էր այդ տարածքներն ամբողջությամբ յուրացնելու հնարավորությունից, ինչի համար իրենց պահանջվելու էին տասնյակ տարիների, միլիոնավոր կամ միլիարդավոր դոլարների ծախսեր և մարդկային հսկայական կորուստներ։

Հայկական կողմի համար ականապատ դաշտերի մասին տեղեկությունները դրանք ռազմական բնույթի պետական հույժ գաղտնիք համարվող տեղեկություններ են, որոնք թշնամուն տրամադրելը ՀՀ Քրեական օրենսգրքի 299 հոդվածով նկարագրված հանցագործություն է՝ պետական դավաճանություն («Պետական դավաճանությունը` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին` ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության»)։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը շարունակում է ղեկավարել հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և ամենամեծ դավաճանը՝ Նիկոլ Փաշինյանը, կարելի է վստահաբար պնդել, որ 2021 թվականի հուլիսի 3-ին ոչ թե տեղի է ունեցել գերիների վերադարձ, այլ թշնամուն ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման պետական դավաճանություն, իսկ դրա դիմաց, դեռևս պաշտոնապես չհայտարարված գերիների ընդամենը մի քանիսի վերադարձը, նպատակ ունի հասարակական հուզական տրամադրությունների ստեղծման միջոցով քողարկել կատարված հանցագործությունն ու հայրենիքի դավաճանությունը։ Ի դեպ, ՀՀ կառավարությունը ոչ միայն պաշտոնապես հաստատել է այդ տեղեկությունը, այլև այն ներկայացրել է իբրև «բարի կամքի դրսևորում», իսկ տարածքները ներկայացրել ոչ թե հայկական (Վարանդա և Կովսական), այլ ադրբեջանական (Ֆիզուլի և Զանգելան) տեղանուններով։

Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ կատարվում է պետական դավաճանություն, քանի որ նախընտրական քարոզչության ընթացքում Նիկոլ Փաշինյանը, չնայած որ հայտարարեց, որ գերիների վերադարձի համար պատրաստ է տրամադրել իր որդուն, սակայն, իրականում տրամադրեց պետական հույժ գաղտնի համարվող տեղեկություններ, և նաև հայտարարեց, որ պատրաստ է այդ գործողություններին հաղորդել շարունակական բնույթ, ինչը, ցավոք, հերթական անգամ, անտեսվեց Ազգային անվտանգության մարմինների կողմից, որոնք շատ ավելի պրիմիտիվ և պարզ դրվագներով, պետական դավաճանության մեղադրանքներ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին։

Քանի դեռ Հայաստանը ղեկավարում է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին ու ամենամեծ դավաճանը, Ադրբեջանին հեշտությամբ հաջողվում է լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները։ Նրանք, Նիկոլ Փաշինյանի ձեռքով, նախ ստացան շուրջ երեք տասնամյակ իրենց վերահսկողությունից դուրս գտնվող տարածքները, հիմա ստանում են այդ տարածքների յուրացման բոլոր ֆիզիկական հնարավորությունները, ավարտված են համարում Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ներխուժում են Հայաստանի տարածք, Թուրքայի հետ ստորագրում են Հայաստանի տարածքը համատեղ օգտագործելու համաձայնագրեր, շարունակում են գերության մեջ պահել Հայաստանի քաղաքացիների և նրանց տրամադրման համար դնել նոր, իրենց համար շահեկան պահանջներ և այլն։

Այս աղետալի ընթացքը կանգնեցնելու մեկ միջոց գոյություն ունի, րոպե առաջ ոչ միայն իշխանությունից, այլև մեր հանրային կյանքից պետք է վռնդվի հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և ամենամեծ դավաճանը՝ Նիկոլ Փաշինյանը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գեներալ Գրիգորի Խաչատուրովին զորացրում են. Արթուր Ղազինյան

Հաջորդ գրառումը

«Մենք ձեզ հետ ենք, սիրելի’ բժիշկներ, կանգնելու ենք ձեր թիկունքին և շարունակելու ենք պայքարել, որպեսզի վերականգնվի արդարությունը»․ Սեյրան Օհանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և հերոսներին. Արցախի ԱԺ

09/05/2026
Նորություններ

Շուշին Հայի հաղթանակի խորհրդանիշն է. Մետաքսե Հակոբյան

09/05/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Հաղթանակ» զբոսայգի

09/05/2026
Նորություններ

Շուշիի ազատագրման հերոսական փաստը պատմության էջերից մաքրելը պարզապես անհնար է. Տիգրան Աբրահամյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

«Մենք ձեզ հետ ենք, սիրելի’ բժիշկներ, կանգնելու ենք ձեր թիկունքին և շարունակելու ենք պայքարել, որպեսզի վերականգնվի արդարությունը»․ Սեյրան Օհանյան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական