Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կինը՝ Աննա Գրիգորյանը, ֆեյսբուքի էջում անդրադարձել է օգտատեր Հասմիկ Մարիտիրոսյանի գրառմանը, որը զոհված զինծառայողի մորաքույր է. «Ռոբերտնա՝ քրոջս տղան։ Հետմահու արիության մեդալով ա պարգևատրվել, որը տաքսու վարորդը հանձնել ա հորը։ Քաղաքում մի տեղ պայմանավորվել են, տոպրակով տվել ու գնացել ա: Կրկնեմ՝ Հադրութում զոհված 18 տարեկան տղայի Արիության մեդալը տաքսու վարորդն ա հանձնել։ Տաքսու վարորդը»,-գրել էր Հասմիկ Հարությունյանը:
Մհեր Գրիգորյանի կինն իր էջում տեղադրել է Հասմիկ Մարտիրոսյանի գրառումը և մեկնաբանել այն․ «Էս ո՞ւր ենք հասել, գետինը մտնեք՝ ավելի լավ ա։ Վստահ եմ, որ հաշվեք, հաստատ մեր լուսահոգի զոհերից շատ պարապ դեպուտատ ու չինովնիկ ունեք․․․»։