Հինգշաբթին բարի չէ մեր աչքերի ու ականջների համար։ Փաշինյանը նորից է կաթողիկոսահալած ու եկեղեցահալած գրառում արել, իսկ առջևում դեռ Կառավարության նիստն է, որի ընթացքում, չենք բացառում, որ ժողովրդահալած հայտարարություններ կլսենք։
«Իմ ընկալմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անքննելի հեղինակություն է, արդարության անսասան պաշտպան, ճշմարտության անառարկելի աղբյուր։
Չեմ կարող հավատալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել, չեմ կարող հավատալ, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։
Գարեգին Բ–ն ինքն անձամբ թող պարզաբանի․ արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյո՞ք զավակ ունի։
Մենք՝ իր հոտը, իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը»,- գրել է Փաշինյանը։
Փաշինյանի գրառման տակ նույն իր ոճով մեկնաբանություն է գրել Աժ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը։






