Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի առիթով hունիսի 6, 7, 8-ին, ժամը 20:00-ին Երևանի Թումոյի այգում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, բացօթյա կներկայացնի կոմպոզիտորի բալետային ստեղծագործությունները: 3 օրերին կներկայացվի 3 բալետները՝ «Գայանեն», «Դիմակահանդեսը» և «Սպարտակը»։
Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ հաշվի առնելով միջոցառումների հանդեպ հանրության հետաքրքրությունը և ակնկալվող հանդիսատեսի թիվը՝ անհրաժեշտ է հասարակական տրանսպորտի լրացուցիչ շարժակազմեր, երթուղիներ տրամադրել, ինչպես նաև մետրոպոլիտենի աշխատանքը սահմանել մինչև ժամը 01.00–ը։