Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գալիք ընտրությունները պետք է դառնան բեկման կետ՝ այս անվերջ, կործանարար շրջապտույտից դուրս գալու համար. Դավիթ Անանյան

30/12/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Մենք հրաժեշտ ենք տալիս 2025 թվականին, որն, ինչպես նախորդած մի քանի տարիները, դարձավ մեր պետականության դանդաղ կորստի խուլ ու գորշ ականատեսը։ Տարի, որը չբերեց ոչ շրջադարձ, ոչ վերականգնում, այլ շարունակեց այն վտանգավոր ընթացքը, որի մեջ հայտնվել ենք 2020 թվականի նոյեմբերից հետո։

Այդ պահից ի վեր անցած յուրաքանչյուր տարի մեր երկրի և մեր պետականության համար բերել է նոր փորձություններ։ Փորձություններ, որոնց դիմագրավման համար իրական, համակարգային ջանքեր չեն գործադրվել։ Եվ սա միայն գիտելիքի կամ փորձառության պակասի հետևանք չէ։ Շատ ավելի վտանգավոր է մեկ այլ հանգամանք՝ հանրային և ազգային շահը չի եղել առաջնային։ Այն հիմնականում զիջել է անձնական գոյաբանական հաշվարկներին և արտաքին շահերին։

Ակնհայտ է, որ նման պայմաններում պետությունը՝ կա՛մ դառնում է ձևական ու խամաճիկային կառույց, կա՛մ վեր է ածվում ուրիշների օրակարգերի սպասարկման գործիքի։ Այս ճանապարհը կործանարար է և այն շարունակել այլևս հնարավոր չէ։

Ահա, թե ինչու է 2026 թվականը լինելու վճռորոշ։ Գալիք ընտրությունները պարզապես հերթական քաղաքական գործընթաց չեն լինելու։ Դրանք պետք է դառնան բեկման կետ՝ այս անվերջ, կործանարար շրջապտույտից դուրս գալու համար։ 2026-ի ընտրությունների արդյունքներով Հայաստանը պարտավոր է ձևավորել պատասխանատու և ազգային շահը որպես առանցք ընդունած նոր կառավարություն։

Խոսքը սոսկ իշխանափոփոխության մասին չէ։ Խոսքը մտածողության, առաջնահերթությունների և պետության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության մասին է։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի գտնել պետության կառուցման իրական ուղին, որը տասնամյակներ շարունակ ազգովի փնտրել ենք։

Այս ճանապարհը հեշտ չի լինելու, բայց այն միակն է, որն ունի ապագա։ Եվ այն հնարավոր է միայն միասնական ջանքերով, գիտակցված ընտրությամբ և պահանջատեր հասարակությամբ։

Ամանորի այս օրերին ցանկանում եմ, որ մենք 2025 թվականի հետ մեկտեղ հրաժեշտ տանք ինքնախաբեությանը, հարմարվելու տրամաբանությանը և պարտվողական մտածողությանը։

Թող գալիք տարին դառնա սթափության, կամքի և նոր մեկնարկի նախապատրաստման տարի։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Թող այն լինի շրջադարձի սկիզբ Հայաստանի համար»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուղիղ . Սամվել Կարապետյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանից

Հաջորդ գրառումը

Խաչիկ Գալստյանը կալանավորվեց 2 ամսով. մեղադրանքը չի ընդունում. Սոս Հակոբյան

Համանման Հոդվածներ

Մշակութային

Իսկ նա երազում էր իր ձեռքով կոշիկ կարել մոր համար

12/05/2026
Միջազգային

Իսլամաբադը հերքում է, որ Պակիստանում իրանական ինքնաթիռներ կան

12/05/2026
Նորություններ

Ընտրություններց հետո իմ առաջին քայլը վերաբերելու է բանակին, բանակի ֆինանսավորումն ավելացվելու է. Արման Թաթոյան

12/05/2026
Նորություններ

ՔՊ-ն իր դրոշները պատվիրում է Temu-ից. Գալուստ Նանյան

12/05/2026
Հաջորդ գրառումը

Խաչիկ Գալստյանը կալանավորվեց 2 ամսով. մեղադրանքը չի ընդունում. Սոս Հակոբյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական