Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Գազայում անցած 145 օրվա մեջ Իսրայելը շուրջ 30 հազար պաղեստինցու է սպանել»

01/03/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այդ մասին փետրվարի 28-ի համարում տեղեկացրել է «Time Turk»-ը՝ հիմք ընդունելով Պաղեստինի ինքնավարության առողջապահության նախարարության հաղորդագրությունը: Մինչ դրան անդրադառնալը, նշենք, որ Իսրայելի վերջին ագրեսիան դեռևս 2000 թթ. կեսերին օդից, ծովից և ցամաքից շրջապատվելու պատճառով համակենտրոնական ճամբարի վերածված Պաղեստինի Գազայի հատվածի վրա սկսել էր անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին, այսինքն՝ փետրվարի 28-ին լրացել էր հարձակման 145-րդ օրը: Իսրայելի հարձակումները Գազայի վրա միշտ էլ անասելի դաժանությամբ են իրականացվել: Հոկտեմբերի 7-ինը, որն սկսվել էլ Իսլամական դիմադրության շարժմանը՝ HAMAS-ին Գազայում արմատախիլ անելու առաջադրանքով, փաստորեն ուղղվեց խաղաղ բնակչության դեմ և դաժանությամբ գերազանցեց բոլոր ենթադրությունները, այն աստիճանի, որ նույնիսկ ԱՄՆ-ը, Եվրոպական միության առաջնակարգ երկրները, որոնք նախորդ հարձակումների ժամանակ անվերապահորեն պաշտպանում էին Իսրայելին, այս անգամ ստիպված դատապարտեցին:

Իսլամական և արաբական աշխարհի բազմաթիվ երկրների թվում Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրեցին նաև լատինամերիկյան մի շարք երկրներ՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները վերջինի հետ: Իսրայելի դեմ առանձնակի կատաղությամբ հանդես էր գալիս նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը: Սակայն Գազայում զգալով որ Էրդողանի խնդիրը HAMAS-ը չէ, առավել ևս հատվածի խաղաղ բնակչությունը, ուստի նրան, ինչպես «Halk TV»-ի էկրանից բազմիցս նշել են անկախ դիտորդները, նույնիսկ պաղեստինցիները չէին հավատում, որովհետև քաջածանոթ էին հակաիսրայելական քարոզարշավի առաջնորդի դերն ստանձնելու և դա Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերին ծառայեցնելու՝ Էրդողանի նկրտումներին:

Համենայն դեպս, Պաղեստինի առողջապահության նախարարությունը, ըստ թուրքական թերթի, հաղորդագրության մեջ նշել է, որ 145 օրվա մեջ Իասրայելի «անպարտելի» բանակը Գազայում սպանել է 29 հազար 954 խաղաղ պաղեստինցու, իսկ 70 հազար 325-ին վիրավորել: Ի դեպ՝ սպանվածների մեջ զգալի թիվ են կազմում դպրոցականները, որոնց մասին էլ տեղեկացրել է Պաղեստինի կրթության նախարարությունը: Նախքան տվյալներին անցնելը՝ նշենք, որ նախարարության տեղեկագրով Իսրայելի սպանություններին, բացի Գազայից, զոհ են դարձել նաև Այսրհորդանանի դպրոցականները:

Նախարարության տվյալներով՝ Գազայի հատվածում սպանվել է 5. 379 դպրոցական, 8. 888-ը վիրավորվել: Ինչ վերաբերում է Այսրհորդանանին, ապա այնտեղ իսրայելական բանակը սպանել է 48 դպրոցականի, 305-ին վիրավորել, իսկ 97 դպրոցականի ձերբակալել է:

Այս ամենից զատ,  Գազայում սպանվել է նաև 255 ուսուցիչ, 891-ը վիրավորվել, իսկ Այսրհորդանանում վիրավորվել է 6 ուսուցիչ, 73-ը ձերբակալվել: Այդ ընթացքում իսրայելական բանակի հարձակումների 145 օրերին Գազայում ռմբակոծել է 351 դպրոց, այդ դպրոցներից 40-ը հիմնահատակ ավերվել է, 111-ը լրջորեն վնասվել, նույն ճակատագրին է արժանացել նաև իսրայելական օկուպացիայի տակ գտնվող Այսրհորդանանի դպրոցներից 57-ը:  

Հակոբ Չաքրյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԲԸՄ նոր նախագահ կլինի Սեմ Սիմոնյանը. «Մեդիամաքս»

Հաջորդ գրառումը

Պետք է վճարել եկամտային հարկ՝ անշարժ գույքի վարձակալության վճարներից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տեսանյութ. Փաշինյանն ընտրություններից հետո կբարձրացնի հոսանքի գինը, Սամվել Կարապետյանը՝ ոչ

25/11/2025
Նորություններ

Լսել եմ նաև, որ ՀԷՑ–ի անունով վարկ են վերցրել բանկերից և՛ տոկոսով, և՛ առանց տոկոսի, և այդ գումարը տվել են կոնկրետ անձանց կամ ընկերությունների. Փաշինյան

25/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նոյեմբերի 29-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

25/11/2025
Նորություններ

Կասեցվել է այս տարվա ընթացքում արդեն չորրորդ հանցավոր «Զանգերի կենտրոնի» գործունեությունը․ ՆԳՆ

25/11/2025
Հաջորդ գրառումը

Պետք է վճարել եկամտային հարկ՝ անշարժ գույքի վարձակալության վճարներից

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական