«Քալբաջարում կալանավորված հայ դիվերսանտ Գագիկ Ոսկանյանի քրեական գործով դատաքննությունը շարունակվում է»,- հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դատի ժամանակ, դատավորը հայտարարեց, որ հոդվածներից մեկով Գագիկ Ոսկանյանին ցմահ ազատազրկում է սպասվում, իսկ մյուսով՝ 20 տարվա կալանավորում։
Բաքուն նրան մի շարք հանցանքներ է վերագրում՝ ահաբեկչություն, դիվերսիա, սահմանի ապօրինի հատում։
Ամռանը Ջերմուկի դիրքերից Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանը կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման:
Դատավարությանը մեղադրյալներն ու տուժողները ցուցմունքներ են տվել։
Դրանից հետո գործով փաստաթղթեր են ուսումնասիրվել։
Դատական նիստը հետաձգվել է։