Կիրակի, Նոյեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բուհի քաղցած «հերոսը»

27/09/2020
- Հրապարակախոսություն, Նորություններ, Սոցիալական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 24-ին Վանաձորի պետական համալսարանի «Հայոց լեզու  և գրականություն» մասնագիտության ուսանողները (12 հոգի) արտադրական պրակտիկայի են մեկնել Երևան՝ նպատակ ունենալով այցելել Մատենադարան և «Բուկինիստ» գրախանութ-սրահ։ Պրակտիկան, որ տևել է շուրջ 10 ժամ, մեկնարկել է աննախադեպ անակնկալով․ առավոտյան՝ մեկնելուց առաջ, մեկ օրվա օրապահիկ ստացել են միայն պրակտիկայի երկու ղեկավարը, իսկ ահա ուսանողները՝ ոչ։ Բուհի հաշվապահությունը հրաժարվել է նրանց օրապահիկ հատկացնել։

Վանաձորի պետական համալսարանի 50-ամյա գոյության ընթացքում չի եղել մի դեպք, երբ արտագնա պրակտիկայի մեկնող ուսանողը օրապահիկ չի ստացել։ Այստեղ պրակտիկայի մեկնող ուսանողին օրապահիկ հատկացրել են նույնիսկ նրա պատմության ամենածանր տարիներին՝ 1988-ի երկրաշարժից հետո, երբ խաթարվել էր հաստատության բնականոն գործունեությունը, 1990-ական թվականներին՝ ֆինանսական միջոցների աննախադեպ սղության տարիներին։ ՎՊՀ-ում ուսանողը միշտ ընդունվել է որպես այնպիսի գերակայություն, որի հաշվին խնայողություններ անել՝ ոչ մի ղեկավարի մտքով չի անցել։ Դա համարվել է անթույլատրելի, դա համարվել է անբարո։

Իսկ ահա նորեկ ռեկտորի պաշտոնավարման պայմաններում գերակայություններ են փոխվել․ այժմ, ուսանողի փոխարեն, ռեկտորի համար փաստորեն գերակա է սեփական (անձնական) շահն ու շահախնդրությունը։

Զարմանալին այն է, որ ռեկտոր Ռ․ Սահակյանը վերջին ամիսներին տասնյակ միլիոններով գումարներ է հատկացրել բուհում ինչ-որ շինարարական աշխատանքներ կատարելու համար, որոնց ուսումնա-արտադրական նպատակահարմարությունը խիստ կասկածելի է հենց միջոցների սղության ֆոնին, բայց ահա խնայում է ուսանողին օրապահիկ հատկացնել։

Հիշեցնենք, որ նոր ռեկտորի մուտքը այս հաստատություն նշանավորվել է սեփական աշխատավարձի կրկնակի բարձրացմամբ՝ հասցվելով 700․000 դրամի, ինչպես նաև 350․000 դրամի «փոխհատուցմամբ»՝ ծառայությունների մատուցման պայմանագիր-կեղծիքով, նշանավորվել է շուրջ 60 աշխատողի գործից ազատելով, օրվա հացը վաստակելու հնարավորությունից զրկելով։ Եվ այսքանից հետո ռեկտոր Ռուստամը փաստորեն հայտնվել է ֆինանսական սղության մեջ՝ 12 ուսանողի օրապահիկ հատկացնել չի կարող։ Եղածն էլ ի՞նչ է՝ 36․000 դրամ՝ ընդհանո՛ւրը։

Մինչդեռ եկած օրվանից այս մարդը շողոքորթել է ուսանողին՝ բոլոր պատեհ և անպատեհ առիթներով նրան հռչակելով «համալսարանի հերոս»։

Եվ  «հերոսին», առաջին անգամ բուհի պատմության մեջ,  թողնում է սոված։

ՀԳ․։ Ի դեպ, պրակտիկայի մեկնող ուսանողին օրապահիկ հատկացնելու անհրաժեշտությունը թե՛ կառավարության որոշումներով և թե՛ ՎՊՀ համապատասխան ներքին իրավական ակտերով կանոնակարգված պետք է լինի։ Հետևաբար հարց է ծագում․ ռեկտորի համար խնդրո առարկայի իրավական հիմքե՞րն են փոխել։ Կարծում եմ՝ չեն փոխվել․ ավելին, կարծում եմ՝  նա ամեն ինչ արել է ինքնագլուխ, հակառակ պարագայում կառավարության կամ ռեկտորի  այդ հակա ուսանողական քայլը ժամանակին հրապարակայնացված կլիներ և մերժված բուհի այն կառույցների կողմից, որոնք հաստատել են այդ կարգը։

Ուրեմն՝ մեծ հավանականություն կա, որ գործ ունենք ոչ միայն սոված թողնվող ուսանողի, այլև կարգազանց ռեկտորի հետ։

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները միմյանց հետ նման բառապաշարով ու անձնական թշնամանքով չեն խոսել

Հաջորդ գրառումը

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մարտակոչը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության մասնակիցներին

16/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լսեք, ԱԱԾ-ն էլ է ձեր ձեռքի տակ, բոլոր ուժայիններն էլ. ստուգեք և՛ ինձ, և՛ ինքներդ ձեզ և ձեր շրջապատին, պարզեք՝ ով ում գործակալն է. Սաթիկ Սեյրանյան

15/11/2025
Նորություններ

Ես մնալու եմ այս նույն ուղու վրա՝ մինչև վերջին շունչս. Դավիթ Համբարձումյանի նամակը՝ Նուբարաշեն ՔԿ-ից

15/11/2025
Նորություններ

(3 լեզվով) Ակցիա Մոսկվայում՝ ՀՀ դեսպանատան մոտ՝ Սամվել Կարապետյանին և հոգևորականներին ազատելու պահանջով (տեսանյութեր)

15/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մարտակոչը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական