«Ադրբեջանի Ժողովրդավարություն և Բարեկեցություն» (ԱԺԲ) կուսակցության ակտիվիստներն ուրբաթ օրը փորձել են բողոքի ցույց անցկացնել Բաքվում ՌԴ դեսպանատան դիմաց։ Նրանք պահանջում էին Ղարաբաղից դուրս բերել որպես խաղաղապահներ բերված ռուսական զորքերը։Ակցիայի մասնակիցները պաստառներ են բարձրացրել՝ «Ռուսական օկուպացիոն բանակ, հեռացի՛ր Ղարաբաղից» մակագրությամբ։ Նրանք ծածանել են Ադրբեջանի և Ուկրաինայի դրոշները:«Ռուսական բանակը կատարեց Խոջալուի ողբերգությունը՝ «Արյունոտ հունվար». Նրանք, ովքեր իրենց հրավիրել են Ադրբեջան, պետք է ապաշխարեն ժողովրդի առաջ: Քանի դեռ ռուսական բանակը մնում է, օկուպացիան չի ավարտվի»,- ասել են ցուցարարները։Դեսպանատանը մոտենալով մասնակիցների ճանապարհը փակել են ոստիկանները։ Երբ ցուցարարները սկսեցին կարգախոսներ վանկարկել Ադրբեջանի կառավարության դեմ, ոստիկանությունը ցրեց նրանց՝ բերման ենթարկելով երկու մասնակիցների՝ Նիզամի Ախվերդիևին և Հուսեյն Մելիքին։