Չորեքշաբթի, Մայիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բոլորով գնացինք, իրեն կարգեցինք մեզ ղեկավար. հիմա պետք է մեր սխալն ուղղենք. Դավիթ Անանյանն՝ աբովյանցուն

20/05/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Միասնության թևեր» կուսակցությունն այսօր քարոզարշավ է իրականացնում Կոտայքի մարզում։ Արման Թաթոյանը քայլերթին չի մասնակցում։

Կուսակցության կառավարման խորհրդի անդամ, պատգամավորության թեկնածու Դավիթ Անանյանը նախընտրական բուկլետներ է բաժանում աբովյանցիներին, հորդորում կարդալ իրենց նախընտրական ծարագրերը և ձայնը տալ ճիշտ քաղաքական ուժի։ Որոշ քաղաքացիներ ողջունում են «Միասնության թևեր»-ի անդամներին, վերցնում բուկլետները, ոմանք՝ հրաժարվում։

Վերցնողների հետ Անանյանը կատակում է՝ ճաշակով են, որ համակրում են «Միասնության թևեր»-ին։

Մի տղամարդ էլ, ողջունելով քաղաքական ուժի ներկայացուցիչներին, ասաց.

«Արման Թաթոյանը լավ էլ ղայդին տղա ա, նամուսով-թասիբով»։

Քաղաքացիներից մեկն էլ «Միասնության թևեր» կուսակցության պատագամավորի թեկնածու Դավիթ Անանյանից հետաքրքրվեց՝ եթե ընտրվեն, ինչպե՞ս են լուծելու Աբովյանի վթարային հանրակացարաններում վարձով ապրողների հարցը։ Քաղաքացու հետ հարցուպատասխանը եթերում չլսվեց՝ քաղաքացու իսկ խնդրանքով։

Հատկանշական է, որ Անանյանը բազմաթիվ արցախցիների հանդիպեց՝ նրանց հետ զրույցներում նշելով, որ իր մայրն էլ արցախցի է։

Նա արցախցի մի կնոջից հետաքրքրվեց՝ եթե միջազգային երաշխիքներ լինեն, կցանկանա՞ն վերադառնալ Արցախ։ Կինը դրական պատասխան հնչեցրեց։

Անանյանը աբովյանցիներին ասաց՝ պետք է իշխանափոխություն անել և վերջապես ազատվել գործող իշխանություններից։

«Երկրին առատություն լինի, խելքը գլխին կառավարիչ լինի։ Բոլորով գնացինք, իրեն կարգեցինք մեզ ղեկավար (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին՝ խմբ.), հիմա պետք է մեր սխալն ուղղենք։ Պիտի լսեինք իր օղորմածիկ հորը, ուղիղ եթերում ասեց…»,- ասաց Դավիթ Անանյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ. Զարուհի Փոստանջյան

Հաջորդ գրառումը

Փաշինյանի իշխանությունը միացել է Ադրբեջանին. նախաձեռնությունը «ցանկալի չէ». CSI

Համանման Հոդվածներ

Նորություններ

Քո «ջայլամի» վարքագծով ու «գրպանահատի» պարզունակ ճարպկությամբ այս ազգին ու պետությանն ո՞ւր ես ուզում հասցնել. Րաֆֆի Ասլանյան

20/05/2026
Միջազգային

Փաշինյանի իշխանությունը միացել է Ադրբեջանին. նախաձեռնությունը «ցանկալի չէ». CSI

20/05/2026
Նորություններ

Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ. Զարուհի Փոստանջյան

20/05/2026
Նորություններ

Բորբոսնած կեղծ հնություն է, մարդիկ կան, պարզվում է՝ ձրի են. Բագրատ Միկոյան

20/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանի իշխանությունը միացել է Ադրբեջանին. նախաձեռնությունը «ցանկալի չէ». CSI

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդիկ, Փաշինյանի աչքերի մեջ նայելով, անգամ հետապնդման վախը հաղթահարած, հայտարարում են՝ նրա պատրանքները հօդս են ցնդել. Նահապետյան

19/05/2026

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը և ընդդիմադիր ընտրազանգվածի հասցեին վիրավորական արտահայտությունները գնահատում է որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Էնվեր փաշա, Հիտլեր, Մաո, Պոլ Պոտ և չկայացած լրագրողը. ուրեմն ո՞վ է մեղավոր. Արթուր Խաչիկյան

19/05/2026

Դժվարին իրավիճակում առաջնորդը դժվար որոշումներ է կայացնում։ Նա հենց նրա համար էլ առաջնորդ է, որպեսզի ստանձնի այդպիսի որոշումներ կայացնելու պատասխանատվությունը։...

ԿարդալDetails
Նորություններ

Գաղտնիք ասեմ, ФСБ-ի եֆրեյտոր Փաշինյանն է, շուտով սերժանտ կդառնա, շան տեղ մի դրեք էդ լուրերին․ Սամվել Կարապետյանը՝ The Insider-ի հրապարակման մասին

19/05/2026

Գաղտնիք ասեմ, ФСБ-ի եֆրեյտոր Փաշինյանն է, շուտով սերժանտ կդառնա, շան տեղ մի դրեք էդ լուրերին. լրագրողների հետ զրույցում ասել է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

19/05/2026

Մայիսի վերջին Աստանայում նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում, ըստ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի, քննարկվելու է նաև Հայաստանի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական