Սևբերետավոր հատուկջոկատայիններից մեկը խաղաղ ցուցարարին բերման ենթարկելուց և ավտոմեքենայի մեջ խցկելուց հետո նրա վրա թքել է։ Այդ առնչությամբ փաստաբան Արամ Վարդևանյանն ասել է. «Բազմաթիվ քաղաքացիներ դեպքից հետո ինձ՝ որպես իրավաբանի, հարցնում էին՝ եթե ոստիկանը կարող է նման արարք թույլ տալ ու մնալ անպատիժ, ուրեմն՝ քաղաքացի՞ն էլ կարող է թքել ոստիկանի վրա։ Տեղեկացնեմ ձեզ, հարգելի հայրենակիցներ՝ ոչ, մենք այդպիսի խնդիր չունենք, որովհետեւ այդ ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, նա պատժվելու է ու հեռացվելու համակարգից։ Մյուսներն էլ հատ-հատ պատժվելու են։ Այն մոլորված ոստիկանը, որը կմտածի, որ այս պահին չի պատժվի, պատժվելու է»։