Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բերձորը հանձնելուն հաշված ժամեր են մնացել

30/11/2020
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ  հաստատված ժամանակացույցով Լաչինի շրջանը դեկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմին հանձնելու վերջնաժամկետից հաշված ժամեր առաջ դեռևս հստակ պաշտոնական տեղեկություն չկա, թե ինչ ճակատագիր է սպասվում Բերձոր քաղաքին։

«Այս երկու օրն ամեն ինչ կհստակեցվի, մանր տեխնիկական հարցեր կան, որ հստակ պատասխան չի կարող լինել քաղաքացիական բնակչության մասով»,–  զրույցում ասել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը։

Նշենք, որ մի քանի օր է՝ ինչ բերձորցիները շտապում են հավաքում են իրենց իրերն ու հեռանում քաղաքից, որովհետեւ չգիտեն՝ ում վերահսկողության տակ է լինելու քաղաքը դեկտեմբերի 1-ից։ Բնակիչների շրջանում խոսակցություն կա, որ Բերձոր քաղաքի կառավարումը պետք է անցնի ադրբեջանցի քաղաքային նոր ղեկավարներին։ Պաշտոնական որեւէ հայտարարություն Բերձոր քաղաքի ճակատագրի վերաբերյալ դեռևս չի եղել։

Անցած շաբաթ բնակիչներն ասել էին, որ իրենց հրահանգել են դուրս գալ մինչեւ նոյեմբերի 30-ը, ժամը 18։00–ն։

Այնուամենայնիվ, Մուշեղ Ալավերդյանը հստակ պատասխան չի տվել այդ լուրի առնչությամբ։

«Երբ իրավիճակը կայունաա, տեսնենք… մեկը ես՝ ապրում եմ, որոշումները կարծում եմ՝ կփոխվի, այս պահին կա նաեւ հակառակ իրավիճակ, երբ զանգում են, ասում են՝ մենք էլ գանք, ո՞նց անենք։ Կանխատեսումներ անել, հստակ ինֆորմացիա պահանջել մեկից, որն իր պոստը չի լքում, չի փախչում… տեսնենք՝ ինչպես կլինի»,- նշեց նա։

NEWS.am-ը զրուցեց նաեւ Բերձորի բնակիչ Լեւոն Մելիքյանի հետ, որն արդեն լքել էր քաղաքն ու ուղեւորվում էր դեպի Աշտարակ։

«Այնտեղ լավ վիճակ չկար, ու լավ վիճակ չէր էլ կարող լինել։ Հարեւաններից էլ էլ մարդ չի մնացել։ Տղաս այնտեղ է մնացել։ Բնակչության մոտ 90 տոկոսն արդեն դուրս է եկել քաղաքից։ Պլանավորված է, որ ժամը 18։00-ին պիտի ադրբեջանական կողմը մուտք գործի Բերձոր։ Թե արդեն ոնց կլինի շարունակությունը, ոչ մեկ ոչինչ չի կարող ասել, նախագահից սկսած»,- պատմեց Բերձորի բնակիչը։

Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական պատասխանատուների կողմից ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՀՀ դատախազություն

Հաջորդ գրառումը

Արշակ Զաքարյանը հացադուլ է հայտարարել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանկերից տրված վարկերի ընդհանուր ծավալը 7 տրիլիոն 265 մլրդ դրամ է. մինչև 250 հազար դրամ անհուսալի սպառողական վարկեր ունի 136. 511 մարդ

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ». Ասողիկ աբեղա Կարապետյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք. Սուրենյանց

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինվորներին, թույլ են տալիս վերցնել միայն 2 պահեստատուփ և 2 օրվա հաց

19/11/2025
Հաջորդ գրառումը

Արշակ Զաքարյանը հացադուլ է հայտարարել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական