Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ երկիրը հալածում են, որպեսզի հետագայում նույն սցենարը կիրառեն Ռուսաստանում: Այս մասին հաղորդում է БелТА-ն: Նա նշել է, որ այդ հարցում իրենք համակարծիք են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Լուկաշենկոն նաև ասել է, որ Բելառուսում անկարգությունների համակարգողները հարևան երկրներում են, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Բողոքի ցույցերի համակարգողները «որոշակի աջակցություն» են ստանում այն երկրների իշխանություններից, որտեղ գտնվում են: