Բաքվի դատարանն ապօրինաբար գերության մեջ պահվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Դատավճիռը հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, ով մեղադրվում է Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածներով, ինչպիսիք են՝ խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, ռազմական հանցագործությունները, ահաբեկչությունը, ահաբեկչության ֆինանսավորումը, ինչպես նաև այլ ծանր հանցագործություններ։
Ինչպես հաղորդում է APA-ն, Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ և դատավորներ Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի (պահեստային դատավոր Գյունել Սամեդովա) մասնակցությամբ կայացած դատական նիստում մեղադրյալին տրամադրվել է թարգմանիչ իր հասկանալի լեզվով՝ ռուսերեն, ինչպես նաև պետության կողմից ֆինանսավորվող փաստաբան՝ նրա պաշտպանության համար։
Դատական նիստին ներկա են մեղադրյալը, նրա պաշտպանը, զոհերից մի քանիսը և զոհերի իրավահաջորդները, նրանց ներկայացուցիչները, պետական մեղադրանքին աջակցող դատախազները, ինչպես նաև Ադրբեջանի պետության կողմից զոհ ճանաչված Նախարարների կաբինետի գրասենյակի ղեկավար Ռուֆատ Մամեդովը։
Դատավճռի համաձայն՝ Ռ. Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ դատական նիստում պետական մեղադրանքը պաշտպանող դատախազը առաջարկեց մեղադրյալ Ռ. Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման։









