Ըստ Ադրբեջանական մամուլի, Ադրբեջանում աճում է դժգոհությունը։ Մասնավորապես զոհվածների ընտանիքները սոց-ցանցերում հանդես են գալիս հակաթուրքական և հակաիշխանական հայտարարություններով։
Հաղորդվում է, որ ինտերնետը Ադրբեջանում ներկայումս աշխատում է ընդհատումներով և սահմանափակված են սոց-ցանցերի գործունեությունը։ Բաքուն, տեղեկատվական բլոկադայի միջոցով փորձում է զսպել դժգոհությունները։
Մեկ այլ որոշմամբ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվում հայտարարված է պարետային ժամ, որը ուղված է բնակչության շարժը սհամանափակելուն։ Ներքին դժգոհությունը էլ ավելի է աճում, քանի որ տեղական մամուլը ճշգրիտ տվյալներ չի հաղորդում ռազմաճակատում ստեղծված իրավիճակի և զոհերի մասին։