Երեքշաբթի, Մայիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքվի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ցմահ ազատազրկումը խարան է ՀՀ իշխանությունների համար. Լարիսա Ալավերդյան

05/02/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը ամենևին զարմացած չէ, որ Բաքվի դատարանն այսօր ցմահ ազատազարկման դատավճիռներ է կայացրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։

Մեր զրուցակիցն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առևանգված մեր հայրենակիցներին Բաքուն ցմահ ազատազրկման է դատապարտել Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից և վերջիններիս՝ «Զայեդ» մրցանակի արժանանալուց բառացիորեն մեկ օր հետո։

«Մենք ապրում ենք ոչ միայն միջազգային իրավունքի խոր ճգնաժամի ժամանակաշրջանում, այլև բարոյական և մնացած բոլոր զսպանակների՝ արհարմարհվելու և  ոտքի տակ տրորվելու պայմաններում։ Դա խարան է ոչ միայն Ալիևի ցեղասպանական գործողությունները ոգևորող պետությունների, այլ նաև ՀՀ իշխանությունների համար։

Այս առումով Բաքվի դատարանի շինծու մեղադրանքները և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ցմահ ազատազրկման դատապարտելը լիովին սպասելի էին։ Դա քաղաքական արյունոտ և կեղտոտ խաղ էր»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը՝ իրավիճակից միակ ռեալ ելք դիտարկելով բոլոր ատյանների սպառումից հետո ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը։

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ սա միակ դրական հեռանկարն է, որ կարող է կյանքի կոչվել։

«Մինչև անգամ ես գտնում էի, որ այս ձգձգումը վնասակար է։ Եթե ամեն ինչ ավելի շուտ արվեր, դա դրական կազդեր գերիների՝ առնվազն առողջական վիճակի վրա»,- ասաց իրավապաշտպանը։

Անդրադառնալով փաստին, որ բազմաթիվ գործիչներ, այդ թվում՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I-ը, նամակ են հղել Հայաստան ժամանող ԱՄՆ փոխնախագահ  Ջեյ Դի Վենսին՝  կոչ անելով նպաստել Բաքվում պահվող հայ գերիների ազատմանը, Լարիսա Ալավերդյանն դժվարացավ ասել, թե այս նախաձեռնությունն ինչ ազդեցություն կունենա։

«Եթե երևույթը դիտարկենք հավանականության տեսության մակարդակով, ապա չի բացառվում, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան կարողանա ինչ-որ ազդեցություն ունենալ։ Բայց կա ռեալ մի հնարավորություն՝ հայ գերիներին միջազգային իրավունքի համաձայն էքստրադիցիայի ենթարկել կամ արտահանձնել Հայաստանի Հանրապետությանը։

Դա տեղի չի ունեցել, բայց միջազգային իրավունքը սահմանում է, որ անգամ դատապարտվելուց հետո մարդիկ այդպիսի հնարավորություն ունեն։ Այսինքն՝ հայ գերիներն իրենց պատիժը կրեն ոչ թե այլ պետությունում, այլ Հայաստանի Հանրապետությունում։ Միջազգային պրակտիկան բազմաթիվ օրինակներ ունի, երբ դատավճիռներից հետո այս կամ այն պետության քաղաքացիներին արտահանձնում են տվյալ պետությանը։

Նման պրակտիկա կիրառվել է հենց Ադրբեջանի պարագայում, երբ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանող ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը Հունգարիայից տեղափոխվեց Բաքու՝ այնտեղ կրելու իր պատիժը (հիշեցնենք՝ Ալիևն ավելի ուշ ներում էր շնորհել ադրբեջանցի մարդասպանին՝ խմբ.)»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ այլ հարց է, որ հայ գերիներին Հայաստանին արտահանձնելու ամենամեծ խոչընդոտը հենց ՀՀ իշխանություններն են, որոնք նման որևէ շահագրգռություն չեն ցուցաբերում։

«Կան հիմնավոր կասկածներ, որ այս ամբողջ իրավիճակի մեջ դերակատարությունի և ՀՀ օրվա իշխանությունը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ տարիներ առաջ էքստրադիցիայի փորձ ունեցել է նաև Հայաաստանի Հանրապետությունը՝ կազմակերպելով այլ պետություններից իր քաղաքացիների արտահանձնումը

Հիշեցնենք, որ Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցներին Ադրբեջանն այսօր դատապարտեց ցմահ ազատազրկման։
Ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ հրամանատար, նախարար Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը, Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։

ԱՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

Մյուս երեք գերիներից Մադաթ Բաբայանը դատապարտվել է 19 տարի, Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարի, Դավիթ Ալլահվերդյանը՝ 16 տարի ազատազրկման։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերով, Երևանը այլ պատկերացում չունի. Ալեն Սիմոնյան

Հաջորդ գրառումը

Նրանց պատանդառությունը ունի մեկ նպատակ՝ պայմաններ թելադրել Հայաստանին. Հակոբ Բադալյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մենք զրոյից բանակ ենք ստեղծել. Փաշինյան

26/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարկո Ռուբիոն կնոջ հետ ժամանել է Երևան

26/05/2026
Նորություններ

«Արմեն Դուլյան» առաջին մրցանակին արժանացել է Արամ Աբրահամյանը

26/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026
Հաջորդ գրառումը

Նրանց պատանդառությունը ունի մեկ նպատակ՝ պայմաններ թելադրել Հայաստանին. Հակոբ Բադալյան

Ամենաշատ ընթերցվածը

Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական