Երկուշաբթի, Նոյեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքվի այցելության ընթացքում համոզվեցինք՝ ինչ որ խոսում ենք՝ տեղ է հասնում. Բորիս Նավասարդյան

24/11/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր նախաձեռնությունը մեկ ամսական է, և շատ կարևոր է հասկանալ՝ իսկ ինչ է փոխվել այս ժամանակահատվածում։ Մենք ունեինք երկու հիմնական ուղղություն մեր գործունեության առումով. առաջինը՝ աշխատել որպես կոմունիկատորներ, այսինքն՝ խաղաղության և հակամարտության հաղթահարման առումով և գործընթացում առկա գաղափարները հնարավորինս փոխանցել մեր ադրբեջանցի գործընկերներին և պաշտոնական կառույցներին։  Այս մասին այսօրկայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց օրերս Բաքվից վերադարձած Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

«Նույն նպատակը, ենթադրում եմ, ունեին նաև մեր ադրբեջանցի գործընկերները։ Եվ մեզ համար կարևոր էր համոզվել, որ մեր միջև որոշակի փոխըմբռնումը հասնում է նաև վերևներին։ Եթե երևանյան հանդիպման ժամանակ մենք համոզվեցինք, որ մենք իրար հասկանում ենք, Բաքվի այցելության ընթացքում մենք համոզվեցինք, որ ինչ որ մենք խոսում ենք, տեղ է հասնում՝ անկախ նրանից թե ինչպիսի արձագանք է գտնում։

Կան հարցեր, որտեղ արձագանքը ակնհայտ է և դրական է, կան հարցեր, որոնք ընթացքում են, և միգուցե կան հարցեր, որտեղ մենք համաձայնության չենք հասնում։  Դա բնական է այնպիսի բարդ գործընթացում, ինչպիսին հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացումն է։

Նշեմ այն ուղղությունները, որտեղ մենք ակնհայտորեն հասել ենք փոխըմբռնման։ Առաջինն այն է, որ այս կարգավորման գործընթացում ներգրավելու է Ադրբեջանում և Հայաստանում փորձագիտական հանրությունում առկա ռեսուրսը։ Այսինքն՝ լինելու են տարբեր ձևաչափեր, տարբեր միջոցառումներ, որտեղ այդ թվում՝ նաև անկախ, այդ թվում նաև այլ կարծիք ունեցող փորձագետները ներգրավվելու են և հնարավորություն են ունենալու ներկայացնել իրենց առաջարկները և պատկերացումները։

Երկրորդը մեդիա ոլորտն է։ Մեզ համար անհրաժեշտ է, որպեսզի լրատվամիջոցները և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում հնարավորինս նպաստեն կարգավորման գործընթացին։ Դա չի նշանակում, որ իրենք պիտի ինչ-որ խնդիրներից խուսափեն։ Ո՛չ։ Բոլոր խնդիրները պետք է հնարավորինս ինտենսիվ պետք է ներկայացվեն, բայց կարևոր է, որպեսզի չլինի իրողությունների խեղաթուրում, քանի որ դա հիվանդագին ինչ-որ ուղերձներ է հաղորդում ամբողջ գործընթացին և միայն խանգարում է դրան։

Այդ առումով մենք, բնականաբար, քննարկել ենք, թե ինչպես կարող ենք անել և դա արվելու է անպայման, և մենք ակտիվորեն աշխատելու ենք լրատվամիջոցների հետ»,- նշեց Բորիս Նավասարդյանը։

Եվս մեկ ուղղություն, ըստ բանախոսի, որի շուրջ համաձայնության են եկել, այն է, որ 5 + 5-ը չի մնալու 5 + 5։
«Ընդարձակվելու է ֆորմատը, ներգրավելու են բոլոր այն մարդիկ, որոնք ունեն կառուցողական, կրեատիվ գաղափարներ, և այն օրակարգը, որը կա այսօր նաև պաշտոնական մակարդակով, ևս ընդարձակվելու է՝ մեր աջակցությամբ։ Մենք շատ լավ հասկանում ենք՝ այն սահմանափակ ժամանակը, որը տրամադրվում է բանակցություններին, բավարար չէ, որպեսզի ամեն մի հարցին բավարար ուշադրություն դարձվի։

Դրա համար անհրաժեշտ է փորձագետների ներգրավում, դրա համար անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավումը, և մենք, որպես այս նախաձեռնության նախաձեռնողներ, դրան առավելագույնս նպաստելու ենք։ Կարծում եմ, արդեն մոտակա ամիսների ընթացքում դուք այդ ուղղությամբ կտեսնեք շատ լուրջ զարգացումներ.,–ասաց նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սահմանազատման գործընթացում բարդ հարցերը պետք է թողնվեն վերջին փուլին. Սամվել Մելիքսեթյան

Հաջորդ գրառումը

Եթե զգում եք, որ կենտրոնանալը դարձել է խնդիր, մի հատ հավաքեք ձեզ. Սամվել Մարտիրոսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Եթե զգում եք, որ կենտրոնանալը դարձել է խնդիր, մի հատ հավաքեք ձեզ. Սամվել Մարտիրոսյան

24/11/2025
Նորություններ

Սահմանազատման գործընթացում բարդ հարցերը պետք է թողնվեն վերջին փուլին. Սամվել Մելիքսեթյան

24/11/2025
Նորություններ

Հաջիևի առջև բարձրացրել ենք հայ գերիների հարցը. Նաիրա Սուլթանյան

24/11/2025
Նորություններ

Հիքմեթ Հաջիևը խնդրել է հայ հասարակությանը փոխանցել, որ Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, հայ-ադրբեջանական կոնֆլիկտն ավարտված է. Քոչինյան

24/11/2025
Հաջորդ գրառումը

Եթե զգում եք, որ կենտրոնանալը դարձել է խնդիր, մի հատ հավաքեք ձեզ. Սամվել Մարտիրոսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական