Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքուն հորինեց «Արևմտյան Ադրբեջան» թեզը՝ այն հակադրելու հայերի՝ «պատմական հայրենիք» հասկացությանը. Արա Ղազարյան

12/07/2024
- Իրավունք, ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ըստ վիճակագրության՝ Ադրբեջանն իրավական գործընթացներում շատ ավելի շատ է պարտվել, քան Հայաստանը, դրա համար էլ այդ երկիրը խուսափում է իրավական գործընթացներից և պահանջում է Հայաստանից հետ վերցնել դիմումները։ Հենց պատերազմում տարած հաղթնակի պատճառով է Ադրբեջանը փորձում հենց ռազմաքաղաքական ճանապարհով հասնել  իր նպատակին։ «Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

«Կառավարությունը շատ դեպքում չի կարող խոսել կամ անել այն, ինչ մասնավորը, բայց ես մասնավոր խմբերի կողմից չեմ տեսնում այն ակտիվությունը, ինչը պետք է լիներ։ Դա առաջին հերթին կարող է լինել ռեսուրսների, երկրորդ հերթին՝ ցանկության պատճառով։ Մինչ այժմ կառավարության արածը ես գնահատում եմ լավ, բայց կառավարութունը չի կարող անել այն, ինչ կարող են անել մասնավոր խմբերը, որովհետև կառավարությանը պակասում է անաչառությունը։ Եթե մենք այս բացը լրացնենք, ճնշումն Ադրբեջանի վրա է՛լ ավելի մեծ կլինի»,- ասաց Արա Ղազարյանը։

Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ակտիվություն չի նկատվում նաև սփյուռքում. «Հավաքական ակտիվությունն այն չէ, ինչ պետք է լիներ»,- ասաց նա։

Քննարկմանը ներկա «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանն իր հերթին նկատեց՝ նախորդ տարվա սեպտեմբերից Բաքվի բանտերում գտնվող 23 գերիների զգալի մասին պահում են վրեժխնդրությունից դրդված։

«Ադրբեջանը միջազգային հարթակներում շարունակում է պնդել, որ Արցախը, որպես պետություն, ինչպես նաև ՊԲ-ն, ահաբեկչական ապօրինի կազմավորումներ են, ուստի պաշտոնատար անձնաց ահաբեկչության մասով է մեղադրանք առաջադրվել»,- ասաց բանախոսը։

Արա Ղազարյաննը հավելեց՝ Ադրբեջանն ստեղծում է հերթական հակակշիռը՝ փորձելով ստեղծել հայելային էֆեկտ՝ հայկական կողմին մեղադրելով ահաբեկչության մեջ, սակայն ճնշումների արդյունքում ձեռք բերված ցուցմունքները միջազգային ատյաններում հօդս են ցնդելու. պատճառն այն է, որ դրանց հիմքում ռասիզմը, խտրականությունն ու ատելությունն են հայերի նկատմամբ։  

«Նույնն է «Արևմտյան Ադրբեջան» հորինած հակակշիռ թեզը, որը հորինվեց, որպեսզի հայերի՝ «պատմական հայրենիք» հասկացությանը հակադրի «հայրենիք» հասկացությունը՝ իր նպատակներին հասնելու տեսական հիմքեր ստեղծելու համար»,- ամփոփեց բանախոսը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հաշվի առելով նախորդ տարիների փորձը՝ կարող ենք փաստել` Բաքվում հայ գերիների նկատմամբ արդար դատաքննության երաշխիքներ չեն ապահովվի. Աննա Մելիքյան

Հաջորդ գրառումը

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը զինադադարի շուրջ համաձայնության են եկել. Բայդեն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025
Նորություններ

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025
Նորություններ

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025
Նորություններ

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025
Հաջորդ գրառումը

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը զինադադարի շուրջ համաձայնության են եկել. Բայդեն

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո Իհարկե կա։ Խնդիրը կյանքի տեսակի և սցենարների ընտրության մեջ է։ Սցենար առաջին Կա Նիկոլ՝ իր...

ԿարդալDetails

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025

Կաթողիկոսն իր շնորհակալությունն է հայտնել Քույր եկեղեցիներին հայ ժողովրդին զորակցության համար

29/09/2025

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական