Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ բաց պատուհաններն ու օդորակիչները 40%-ով նվազեցնում են կորոնավիրուսով վարակվելու ռիսկը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Physics of Fluids ամսագրում:
«Արտաշնչված միկրոնի չափի խոնավության կաթիլների մոտավորապես 70%-ը պատուհանը բացելու դեպքում դուրս է գալիս սենյակից: Բացի դրանից, օդորակիչները կարող են հեռացնել խոսելիս կամ շնչելիս օդ արտանետվող մասնիկների մինչև կեսը», ասում է Ալբուկերկի Նյու Մեքսիկոյի համալսարանի ֆիզիկոս Խալիդ Թալաթը:
Միևնույն ժամանակ, փորձագետներն ընդգծել են, որ բաց պատուհաններն ու օդորակիչները չեն կարող ամբողջությամբ պաշտպանվել կորոնավիրուսից, քանի որ մնացած մասնիկները մնում են մակերեսներին: Գիտնականները խորհուրդ են տվել ավելի հաճախ լվանալ ձեռքերն ու օգտագործել հակասեպտիկներ: